Բնակարանները վերանորոգված են, կահավորված, տեխնիկայով հագեցած, ապահովված տաք եւ սառը ջրով։ Բնակարանների գները ներառում են ջրի, էլեկտրաէներգիայի, ջեռուցման եւ տեղական հեռախոսազանգերի (ոչ բջջային) վարձերը, իսկ "էկզեկյուտիվ" տեսակի բնակարանների գները՝ նաև գերարագ Wi-Fi ինտերնետի արժեքը: Բնակարաններն ապահովված են հյուրերի քանակին համապատասխան սպիտակեղենով եւ սրբիչներով: Վճարումները կատարվում են ՀՀ դրամով կամ արտարժույթով` ըստ բնակարանն ընդունելու օրվա փոխարժեքի:
Բնակարանների ընդունումը հյուրերի կողմից` ժ 14:00, հանձնումը "Հյուր սերվիս" ըկերությանը` ժ 12:00: Օդանավակայանում դիմավորման եւ ճանապարհման համար այցելեք "Ծառայություններ" բաժինը:
Վարձակալման պայմաններին մանրամասն ծանոթանալու համար այցելեք "Պարտավորություններ" էջը:
Ինչպե՞ս են դասակարգված բնակարանները Բնակարանները դասակարգված են վերանորոգման, կահավորանքի ու տեխնիկայի թարմությանն եւ մակարդակին համապատասխան, ըստ որի ամենաբարձրը "էկզեկյուտիվ" տեսակն է, իսկ ամենացածրը՝ "C" կարգը: Որքան բարձր է կարգը, այնքան թարմ ու ժամանակակից է բնակարանի ներքին հարդարանքը, այնքան ընդարձակ, հարմարավետ ու տեխնիկայով, կենցաղային պարագաներով հագեցած է բնակատեղը: "էկզեկյուտիվ" տեսակի բնակարանները գտնվում են նորակառույց շենքերում, լիովին նոր վերանորոգված են եւ կահավորված:
Ըստ բնակարանների դասակարգման իրականացվում են նաեւ սպասարկման աշխատանքներ` "էկզեկյուտիվ" տեսակի բնակարաններում յուրաքանչյուր երեք օրը մեկ անգամ կատարվում է անվճար մաքրում եւ տրամադրվում է նոր սպիտակեղեն, սրբիչներ, "A" կարգի բնակարաններում յուրաքանչյուր հինգ օրը մեկ անգամ, իսկ "B" կարգի բնակարաններում`յուրաքանչյուր տասն օրը մեկ անգամ: "Պրեմիում" տեսակի բնակարանների արժեքներն ու տրամադրման հնարավորությունները պատվերից կախված ենթակա են առանձին քննարկման: