|
|
Այս էջի միջոցով ցանկացած երկրից կարող եք պատվիրել եւ գնել Ձեր նախընտրած ուղղության ինքնաթիռի տոմս:
Աղյուսակում պահանջվող տվյալները լրացնելուց հետո կտեղեկանաք տարբեր ավիաընկերությունների կողմից առաջարկվող թռիչքներին, դրանց գներին եւ համապատասխան ընտրությունը կատարելուց հետո, կարող եք պատվիրել տոմսը: Ընդհանուր վճարումը պետք է կատարել տոմսի ամրագրման պահին` կրեդիտ քարտով: Ավիատոմսը կարող եք ստանալ կամ Ձեր ընտրած ավիաընկերության մոտակա գրասենյակում, կամ լրացուցիչ վճարի դեպքում այն Ձեզ կուղարկվի փոստով (եթե տոմսը պատվիրել եք թռիչքից առնվազն 10 օր առաջ), կամ կհանձնվի օդանավակայանում` թռիչքից առաջ: Ավիատոմսը կարող եք ստանալ նաեւ էլեկտրոնային տարբերակով` եթե Ձեր ընտրած ավիաընկերությունն ունի նման հնարավորություն: Էլեկտրոնային տոմսը կստանաք Ձեր նշած էլեկտրոնային փոստի հասցեով եւ պետք է ներկայացնեք օդանավակայանում` հաշվառման ժամանակ:
Մի շարք ավիաուղիներ, որոնք ունեն թռիչքներ դեպի Երեւան, նույնպես առաջարկում են էլեկտրոնային ավիատոմսեր, եւ եթե Դուք հետաքրքրված եք հատկապես Երեւանի ուղղությամբ, ապա այստեղ կարող եք ծանոթանալ այնպիսի հայտնի ավիաընկերությունների թռիչքների ամսաթվերին եւ ժամերին, ինչպիսիք են Air France, Lufthansa, Austrian Airlines, Czech Airlines, British Midland Airways եւ այլն:
>>Լրացուցիչ տեղեկություն
|
|