|
|
| ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ |
| Աշխարհագրական տեղեկատվություն |
| Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասում: Հյուսիսից սահմանակից է Վրաստանին, հարավից` Իրանին, արեւելքից` Ադրբեջանին, արեւմուտքից` Թուրքիային: Ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքը կազմում է 29800 քառակուսի կմ եւ գտնվում է ծովի մակարդակից միջինը 1800 մ բարձրության վրա: Ամենաբարձր կետն այստեղ Արագած լեռն է (4090մ), իսկ ամենացածրը` Դեբետ գետի կիրճը (400մ): Մայրաքաղաքը Երեւանն է: Ըստ 2003թ. անցկացրած մարդահամարի տվյալների բնակչության թիվը կազմում է 3,2 միլիոն, որից 1,1-ը ապրում է Երեւանում: |
| Կլիմա |
Հայաստանյան կլիման չոր արեւադարձային է: Տարվա մեջ հիմնականում գերիշխում են արեւաշատ օրերը: Այստեղ շոգ ամառներ են, ջերմաստիճանը տատանվում է +22 C մինչեւ +36 C - ի միջեւ: Ձմեռները հիմնականում կարճ են ու ցուրտ` միջինը -15 C մինչեւ -1 C: Բարձր լեռների գագաթները պատված են հավերժական ձնաշերտով, մինչդեռ դրանց ստորոտներն ալպյան մարգագետիններ են: Հայաստան այցելելու լավագույն ժամանակը գարունն է ու աշունը: Ամենօրյա եղանակային կանխատեսումներին կարելի է ծանոթանալ հետեւյալ ինտերնետային էջում http://www.meteo.am:
|
| Բանկեր |
| Հայաստանի բանկային համակարգը ձեւավորված է 21 առեւտրային բանկերով, որոնց գործունեությունը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից: Երեւանում բանկերը աշխատանքային օրերին բաց են ժամը 10-16-ը, իսկ շաբաթ օրերին` 10-13-ը` առանց ընդմիջման: Կանխիկացման կետեր կան Երեւանի բոլոր կենտրոնական փողոցներում:
|
| Տարադրամ |
Հայկական դրամական միավորը կոչվում է «Դրամ»: Այն շրջանառության մեջ է դրվել 1993թ: Կան 1000, 5000, 20000, 50000 արժեքների թղթադրամներ: Կան նաեւ 10, 20, 50, 100, 200, 500 արժեքների մետաղադրամներ: Տարադրամ կարելի է փոխանակել քաղաքում ամենուր գտնվող բանկերում եւ փոխանակման կետերում: Տարադրամի մոտավոր փոխարժեքը հետեւյալն է.
| 1 USD - 362 AMD | | 1 EUR - 468 AMD | | 1 RUB - 11.48 AMD | | 1 GBP - 545 AMD | | 1 CHF - 327 AMD | | 1 CAD - 332 AMD |
Տարադրամի ընթացիկ փոխարժեքներին կարող եք ծանոթանալ այցելելով ՀՀ Կենտրոնական Բանկի պաշտոնական ինտերնետային էջը` http://www.cba.am |
| Էլեկտրականություն |
| Մեր կենցաղում օգտագործվող էլեկտրականությունը 220 վոլտ, 50 հերց է:
|
| Արտերկրի դեսպանատներ ու հյուպատոսություններ Հայաստանում |
| Բելառուս |
Նիկոլ Դուման փ. 12, Հեռ. 22 02 69, 27 56 11:
E-mail: armenia@belembassy.org |
| Բուլղարիա |
Նոր Արեշ, Սոֆիայի փ. 16, Հեռ. 45 82 33:
E-mail: bularm@arminco.com |
| Կանադա (Պատվավոր Հյուպատոսարան) |
Ամիրյան փ. 45, Հեռ. 56 79 90:
E-mail: aeminn@gmail.com |
| Չինաստան |
Բաղրամյան փ. 12, Հեռ. 56 00 67, 56 12 34:
E-mail: chiemb@mbox.arminco.com |
| Եգիպտոս |
Սեպուհի փ. 6ա, Հեռ. 22 67 55, 22 01 17,
27 82 13:
E-mail: egyemb@arminco.com |
| Ֆրանսիա |
Գր. Լուսավորչի փ. 8, Հեռ. 56 11 03, 56 46 67, 58 35 11:
E-mail: admin@ambafran.am. |
| Վրաստան |
Արամի փ. 42, Հեռ. 58 55 11, 56 41 83:
E-mail: georgia@arminco.com |
| Գերմանիա |
Չարենցի փ. 29, Հեռ. 52 32 79, Հյուպատոսարան 58 65 91, 52 45 81:
E-mail: germemb@arminco.com |
| Հունաստան |
Դեմիրճյան փ. 6, Հեռ. 53 00 51, Հյուպատոսարան 53 67 54:
E-mail: grembarm@arminco.com |
| Իտալիա |
Իտալիայի փ. 5, Հեռ. 54 23 35, 54 23 36:
E-mail: ambitaly@arminco.com |
| Իրան |
Բուդաղյան փ. 1, Հեռ. 23 29 20, 23 49 83, Հյուպատոսարան 23 49 00:
E-mail: info@iranembassy.am. |
| Լիբանան |
Ձորագյուղի l-ին փ. 13/14, Հեռ. 50 13 02, 50 13 03:
E-mail: libarm@arminco.com |
| Ռուսաստան |
Գր.Լուսավորչի փ. 13ա, Հեռ. 56 74 27 Հյուպատոսարան
58 98 43:
E-mail: rossia@arminco.com |
| Սիրիա |
Բաղրամյան փ. 14, Հեռ.52 40 36 Հյուպատոսարան 52 40 28, Ֆաքս 54 52 19:
E-mail: syria.em.arm@netsys.am |
| Ուկրաինա |
Արաբկիրի փ. 29, 5/1, Հեռ. 22 97 27, 25 13 83:
E-mail: ukremb@internet.am |
| Մեծ Բրիտանիա |
Բաղրամյան փ. 34, Հեռ. 26 43 01:
E-mail: britemb@arminco.com |
| ԱՄՆ |
Ամերիկյան փ.1, Հեռ. 46 47 00, 49 46 00:
E-mail: usinfo@usa.am |
|
| Թռիչքներ |
Հայաստանն ունի երկու հիմնական օդանավակայան` Զվարթնոց (գտնվում է Երեւան քաղաքի կենտրոնից մոտ 15 կմ հեռավորության վրա), իսկ երկրորդը գտնվում է Գյումրիում:
Մի շարք միջազգային ավիաուղիներ կազմակերպում են թռիչքներ դեպի Երեւան եւ Երեւանից դեպի տարբեր ուղղություններ:
| Թռիչք |
Երկուշաբթի |
Երեքշաբթի |
Չորեքշաբթի |
Հինգշաբթի |
Ուրբաթ |
Շաբաթ |
Կիրակի |
Լոնդոն -Երեւան
(Բրիտանական Ավիաուղիներ) |
|
21.30 (< հոկտ.) |
16.00 (< հոկտ.) |
|
16.05 (< հոկտ.) |
|
21.30 (< հոկտ.) |
Երեւան- Լոնդոն
(Բրիտանական Ավիաուղիներ) |
12.25 (< հոկտ.) |
|
12.00 (< հոկտ.) |
12.25 (< հոկտ.) |
|
12.00 (< հոկտ.) |
|
Թեհրան - Երեւան
(Կասպիական Ավիաուղիներ) |
19.30 (< 15 հուն.) |
|
|
09.00 (< 15 հուն.) |
|
|
|
Երեւան - Թեհրան
(Կասպիական Ավիաուղիներ) |
22.30 (< 15 հուն.) |
|
|
12.00 (< 15 հուն.) |
|
|
|
Թեհրան - Երեւան
(Արմավիա) |
19.30 (< 15 հուն.) |
03.30 (< հոկտ.) |
|
09.00 (< 15 հուն.) |
|
03.30 (< հոկտ.) |
|
Երեւան - Թեհրան
(Արմավիա) |
22.30 (< 15 հուն.) |
01.00 (< հոկտ.) |
|
12.00 (< 15 հուն.) |
|
01.00 (< հոկտ.) |
|
Ստամբուլ - Երեւան
(Ատլասջետ / Արմավիա) |
|
|
|
01.20 (< հոկտ.) |
|
|
11.00 (< հոկտ.) |
Երեւան - Ստամբուլ
(Ատլասջետ / Արմավիա) |
|
|
23.50 (< հոկտ.) |
|
|
|
16.00 (< հոկտ.) |
Դուբայ - Երեւան
(Արմավիա) |
|
12.05 (< հոկտ.) |
|
|
08.55 (< հոկտ.) |
|
12.05 (< հոկտ.) |
Երեւան - Դուբայ
(Արմավիա) |
|
08.30 (< հոկտ.) |
|
|
05.30 (< հոկտ.) |
|
08.30 (< հոկտ.) |
Աթենք - Երեւան
(Արմավիա) |
12.00 (< հոկտ.) |
|
|
|
12.00 (< հոկտ.) |
|
|
Երեւան - Աթենք
(Արմավիա) |
06.30 (< հոկտ.) |
|
|
|
06.30 (< հոկտ.) |
|
|
Վիեննա - Երեւան
(Ավստրիական Ավիաուղիներ) |
22.30 |
22.30 |
|
22.30 |
22.30 |
22.30 |
22.30 |
Երեւան - Վիեննա
(Ավստրիական Ավիաուղիներ) |
05.40 |
|
05.40 |
05.40 |
05.40 |
05.40 |
05.40 |
Ամստերդամ - Երեւան
(Արմավիա) |
|
14.30 (հուն.-սեպտ.) |
|
|
|
|
14.30 (< հոկտ.) |
Երեւան - Ամստերդամ
(Արմավիա) |
|
08.10 (հուն.-սեպտ.) |
|
|
|
|
08.10 (< հոկտ.) |
Փարիզ - Երեւան
(Էյր Ֆրանս) |
13.20 (< հոկտ.) |
|
13.20 (< հոկտ.) |
|
13.20 (< հոկտ.) |
13.20 (< հոկտ.) |
|
Երեւան - Փարիզ
(Էյր Ֆրանս) |
08.45 (< հոկտ.) |
10.00 (< հոկտ.) |
|
10.00 (< հոկտ.) |
08.45 (< հոկտ.) |
|
10.00 (< հոկտ.) |
Փարիզ - Երեւան
(Արմավիա) |
13.20 (< հոկտ.) |
|
13.20 (< հոկտ.) |
|
13.20 (< հոկտ.) |
13.20 (< հոկտ.) |
|
Երեւան - Փարիզ
(Արմավիա) |
08.45 (< հոկտ.) |
10.00 (< հոկտ.) |
|
10.00 (< հոկտ.) |
08.45 (< հոկտ.) |
|
10.00 (< հոկտ.) |
Մոսկվա - Երեւան
(Աերոֆլոտ) |
07.00 (< 5 հուն.) 10.50 23.55 (< նոյ.) |
10.50 23.55 (< նոյ.) |
07.00 (< 5 հուն.) 10.50 23.55 (< նոյ.) |
10.50 23.55 (< նոյ.) |
07.00 (< 5 հուն.) 10.50 23.55 (< նոյ.) |
07.00 (< 5 հուն.) 10.50 23.55 (< նոյ.) |
10.50 23.55 (< նոյ.) |
Երեւան - Մոսկվա
(Աերոֆլոտ) |
11.55 (< 5 հուն.) 07.00 15.50 (< նոյ.) |
11.55 (< 5 հուն.) 07.00 15.50 (< նոյ.) |
11.55 (< 5 հուն.) 07.00 15.50 (< նոյ.) |
11.55 (< 5 հուն.) 07.00 15.50 (< նոյ.) |
11.55 (< 5 հուն.) 07.00 15.50 (< նոյ.) |
11.55 (< 5 հուն.) 07.00 15.50 (< նոյ.) |
11.55 (< 5 հուն.) 07.00 15.50 (< նոյ.) |
Մոսկվա - Երեւան
(Սիբիրյան Ավիաուղիներ) |
01.40 11.55 (< դեկտ.) |
01.40 11.55 (< դեկտ.) |
01.40 11.55 (< դեկտ.) |
01.40 11.55 (< դեկտ.) |
01.40 11.55 (< դեկտ.) |
01.40 11.55 (< դեկտ.) |
01.40 11.55 (< դեկտ.) |
Երեւան - Մոսկվա
(Սիբիրյան Ավիաուղիներ) |
07.05 17.05 (< դեկտ.) |
07.05 17.05 (< դեկտ.) |
07.05 17.05 (< դեկտ.) |
07.05 17.05 (< դեկտ.) |
07.05 17.05 (< դեկտ.) |
07.05 17.05 (< դեկտ.) |
07.05 17.05 (< դեկտ.) |
Մոսկվա - Երեւան
(Արմավիա) |
00.50
07.05 09.50 13.00 17.30 21.35 (< հոկտ.) |
00.50
07.05 09.50 13.00 17.30 21.35 (< հոկտ.) |
00.50
07.05 09.50 13.00 17.30 21.35 (< հոկտ.) |
00.50
07.05 09.50 13.00 17.30 21.35 (< հոկտ.) |
00.50
07.05 09.50 13.00 17.30 21.35 (< հոկտ.) |
00.50
07.05 09.50 13.00 17.30 21.35 (< հոկտ.) |
00.50
07.05 09.50 13.00 17.30 21.35 (< հոկտ.) |
Երեւան - Մոսկվա
(Արմավիա) |
02.50
07.10 09.45 14.30 18.15 22.00 (< հոկտ.) |
02.50
07.10 09.45 14.30 18.15 22.00 (< հոկտ.) |
02.50
07.10 09.45 14.30 18.15 22.00 (< հոկտ.) |
02.50
07.10 09.45 14.30 18.15 22.00 (< հոկտ.) |
02.50
07.10 09.45 14.30 18.15 22.00 (< հոկտ.) |
02.50
07.10 09.45 14.30 18.15 22.00 (< հոկտ.) |
02.50
07.10 09.45 14.30 18.15 22.00 (< հոկտ.) |
Հալեպ - Երեւան
(Արմավիա) |
19.10 (< հոկտ.) |
|
|
|
|
|
|
Երեւան - Հալեպ
(Արմավիա) |
18.00 (< հոկտ.) |
|
|
|
|
|
|
Ցյուրիխ - Երեւան
(Արմավիա) |
13.35 (< հոկտ.) |
|
|
13.35 (< հոկտ.) |
|
13.35 (< հոկտ.) |
|
Երեւան - Ցյուրիխ
(Արմավիա) |
09.15 (< հոկտ.) |
|
|
09.15 (< հոկտ.) |
|
09.15 (< հոկտ.) |
|
Հռոմ - Երեւան
(Արմավիա) |
|
12.40 (< հոկտ.) |
12.40 (< հոկտ.) |
|
|
|
12.40 (< հոկտ.) |
Երեւան - Հռոմ
(Արմավիա) |
|
10.00 (< հոկտ.) |
10.00 (< հոկտ.) |
|
|
|
10.00 (< հոկտ.) |
Մարսել - Երեւան
(Արմավիա) |
|
|
09.40 (< հոկտ.) |
|
|
09.40 (< հոկտ.) |
|
Երեւան - Մարսել
(Արմավիա) |
|
|
06.30 (< հոկտ.) |
|
|
06.30 (< հոկտ.) |
|
Դելի - Երեւան
(Արմավիա) |
|
|
03.25 (< հոկտ.) |
|
|
|
|
Երեւան - Դելի
(Արմավիա) |
|
|
20.55 (< հոկտ.) |
|
|
|
|
Թբիլիսի - Երեւան
(Արմավիա) |
07.00 19.15 (< հոկտ.) |
07.00 19.15 (< հոկտ.) |
07.00 19.15 (< հոկտ.) |
07.00 19.15 (< հոկտ.) |
07.00 19.15 (< հոկտ.) |
07.00 19.15 (< հոկտ.) |
07.00 19.15 (< հոկտ.) |
Երեւան - Թբիլիսի
(Արմավիա) |
06.30 17.35 (< հոկտ.) |
06.30 17.35 (< հոկտ.) |
06.30 17.35 (< հոկտ.) |
06.30 17.35 (< հոկտ.) |
06.30 17.35 (< հոկտ.) |
06.30 17.35 (< հոկտ.) |
06.30 17.35 (< հոկտ.) |
Բեյրութ - Երեւան
(Արմավիա) |
|
|
|
|
|
01.00 (< հոկտ.) |
|
Երեւան - Բեյրութ
(Արմավիա) |
|
|
|
|
23.30 (< հոկտ.) |
|
|
Պրահա - Երեւան
(Չեխական Ավիաուղիներ) |
21.40 (< հոկտ.) |
21.40 (հուն.-հոկտ.) |
21.40 (< հոկտ.) |
21.40 (հուն.-հոկտ.) |
21.40 (< հոկտ.) |
21.40 (հուն.-հոկտ.) |
21.40 (< հոկտ.) |
Երեւան - Պրահա
(Չեխական Ավիաուղիներ) |
05.15 (< հոկտ.) |
05.15 (հուն.-հոկտ.) |
05.15 (< հոկտ.) |
05.15 (հուն.-հոկտ.) |
05.15 (< հոկտ.) |
05.15 (հուն.-հոկտ.) |
05.15 (< հոկտ.) |
|
| Տոներ |
| Հայաստանում տոնվում են թե՛ աշխարհիկ, եւ թե՛ եկեղեցական տոներ: Սովորաբար տոնակատարություններն ուղեկցվում են ուրախ երգերով ու ավանդական շուրջպարերով: Խանութներն հիմնականում աշխատում են նաեւ տոն օրերին: |
| Լեզու |
| Պաշտոնական լեզուն հայերենն է, որը հանդիսանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ: Հայկական տառատեսակը արմատական տարբերություն ունի մյուս բոլոր այբուբեններից: Այնուամենայնիվ խանութներն ու բոլոր պաշտոնական շենքերն ունեն նաեւ լատինատառ ցուցատախտակներ: Այստեղ հայերենից բացի լայնորեն կիրառվում է նաեւ ռւսերենը, իսկ շատերը խոսում են նաեւ անգլերեն: |
| Կերակուրներ |
| Հայկական ավանդական խոհանոցն ունի ճաշատեսակների մեծ բազմազանություն: Թարմ բանջարեղենն ու միսն այստեղ ամենասիրելի կերակուրների ցանկում են: Հայկական որեւէ տոնակատարության սեղան անհնար է պատկերացնել առանց խորովածի, քյուֆթայի, դոլմայի կամ ղափամայի: Ճաշկերույթը նախատեսում է մեծ ծիսակատարություն` սկսած պատրաստման ընթացքից մինչեւ սեղանի շուրջ անցկացրած վերջին վայրկյանը: Երեւանի բազմաթիվ ռեստորաններն առաջարկում են տեղական ուտեստների յուրահատուկ ընտրանի: Կան նաեւ համաշխարհային ճանաչում ձեռք բերած շատ տարբեր խոհանոցներ:
|
| Փոստատներ |
| Հայաստանում փոստատներն աշխատում են ամեն օր ժամը 9-ից 19-ը, բացի կիրակի օրերից: Գլխավոր փոստատներից մեկը գտնվում է Հանրապետության Հրապարակում` Կառավարության Տան դիմաց:
|
| Քաղաքային տրանսպորտ |
Գործում են տրանսպորտի հետեւյալ տեսակները.
Մետրո. Երեւանյան մետրոն ունի քաղաքի հյուսիսից-հարավ ձգվող մի երթուղի` 10 կայաններով: Երթեւեկության վարձը 50 դրամ է:
Ավտոբուս. Ավտոբուսները երթեւեկում են գլխավոր ուղղություններով: Վարձը` 50 դրամ:
Միկրոավտոբուս. 12-15 տեղանոց միկրոավտոբուսները երթեւեկում են բոլոր գլխավոր ուղղություններով: Վարձը` 100 դրամ:
Տաքսի. Կան տաքսի ծառայության շատ գրասենյակներ, որոնք պատվերն ընդունում են հեռախոսով` առաջարկելով հարմարավետ ավտոմեքենաներ: Գինը 1 կիլոմետրի դիմաց 70-ից 100 դրամ է: Փողոցների խաչմերուկներում եւ մարդաշատ վայրերում նույնպես կարելի է գտնել տաքսիներ:
|
| Կրոն |
Հայաստանում գերակա կրոնը քրիստոնեությունն է, որը որպես պետական կրոն ընդունվել է 301թ: Կրոնն այստեղ ունի շատ խոր ու ամուր արմատներ:
Հայաստանում բնակվող հայերի գերիշխող մեծամասնությունը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցուն: Եղեղեցու գլուխ կանգնած է Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որի նստավայրը գտնվում է Էջմիածնում:
|
| Հեռախոսազանգեր |
Հայաստանի կոդը 374 է, իսկ Երեւանինը` 10:
Արտերկիր կարելի է զանգել`
- հավաքելով 00, երկրի կոդը, քաղաքի կոդը եւ հեռախոսահամարը,
- դիմել հեռախոսավարի օգնությանը` հավաքելով 107
Վարձով բջջային հեռախոսներ կարելի է ձեռք բերել «Հյուր Սերվիս» - ի գրասենյակում: Մանրամասների համար այցելեք այստեղ. |
| Ժամային գոտի |
| Գրինվիչ +4 |
| Վիզա |
Վիզա կարելի է ստանալ Հայաստան ժամանումից անմիջապես հետո` Երեւանի օդանավակայանում: Սովորաբար տեւողությունը մոտ 20-25 րոպե է: Արժեքը` 3000 դրամ 21 օրվա համար (մոտ.8 $ կամ 6 Eur) եւ 15000 դրամ` 120 օրվա համար (մոտ. 41 $ կամ 40 Eur): Ժամկետը լրանալիս անհրաժեշտ է երկարացնել այն` յուրաքանչյուր օրվա համար վճարելով 500 դրամ (մոտ. 1.6 $ կամ 1.3 Eur): Վիզա կարելի է ստանալ նաեւ մինչ ժամանումը` էլեկտրոնային կապի միջոցով` դիմելով Հայաստանի Արտաքին Գործերի Նախարարությանը: http://www.armeniaforeignministry.com/eVisa/.
Էլեկտրոնային վիզան արժե 15 $` 21 օրվա համար եւ 60 $` 120 օրվա համար: Վճարումները ընդունվում են միայն քարտով:
|
|