logo logo   Ծառայություններ Հայաստան այցելող հյուրերին

arm  eng  fr  de  rus  it  esp  
logo logo | Գլխավոր | Պարտավորություններ | Հարցեր | Հաճախորդներ | Կարծիքներ | Անձնակազմ | Կապ |      
logo


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
logo ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

Պետական խորհրդանիշեր | Աշխարհագրական տեղեկություններ | Կառավարում | Կլիմա | Բանկեր |
Դրամ | Էլեկտրականություն | Դեսպանատներ | Թռիչքներ | Տոներ եւ ոչ աշխատանքային օրեր |
Լեզու | Խոհանոց | Փոստատներ  | Տրանսպորտ | Կրոն | Հեռախոսազանգեր | Ժամային գոտի | Վիզա |
Պետական խորհրդանիշեր
flag
Պետական դրոշ
hymn
Օրհներգ
gerb
Զինանշան
Աշխարհագրական տեղեկություններ
Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասում: Հյուսիսից սահմանակից է Վրաստանին, հարավից` Իրանին, հյուսիս-արեւելքից եւ հարավ-արեւմուտքից` Ադրբեջանին, արեւմուտքից` Թուրքիային: Հայաստանի Հանրապետության տարածքը կազմում է 29800 քառակուսի կմ եւ գտնվում է ծովի մակարդակից միջինը 1800 մ բարձրության վրա: Ամենաբարձր կետն Արագած լեռն է (4090մ), իսկ ամենացածրը` Դեբեդ գետի կիրճը (400մ): Մայրաքաղաքը Երեւանն է: Ըստ 2003թ. անցկացրած մարդահամարի տվյալների բնակչության թիվը կազմում է 3,2 միլիոն, որից 1,1 միլիոնը ապրում է Երեւանում:
Կառավարում
Նախագահը - Հանրապետության Նախագահը պետության գլուխն է: Հանրապետության նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ հինգ տարի ժամկետով: 2013թ.-ին ՀՀ նախագահ է վերընտրվել Սերժ Սարգսյանը:
Օրենսդիր իշխանությունը - Հայաստանում բարձրագույն օրենսդիր մարմինը միապալատ Ազգային Ժողովն է: Ազգային Ժողովն ընտրվում է համաժողովրդական ընտրությունների միջոցով՝ հինգ տարի ժամկետով:
Գործադիր իշխանությունը - Գործադիր իշխանությունն իրականացնում է ՀՀ կառավարությունը: Կառավարությունը կազմված է վարչապետից և նախարարներից:
Կլիմա
Հայաստանյան կլիման չոր արեւադարձային է: Տարվա մեջ հիմնականում գերիշխում են արեւաշատ օրերը: Այստեղ շոգ ամառներ են, ջերմաստիճանը տատանվում է +22 C մինչեւ +36 C-ի միջեւ: Ձմեռները հիմնականում ցուրտ են` միջինը -15 C մինչեւ -1 C: Բարձր լեռների գագաթները պատված են հավերժական ձնաշերտով, մինչդեռ դրանց ստորոտներն ալպյան մարգագետիններ են: Հայաստան այցելելու լավագույն ժամանակը գարունն է ու աշունը: Ամենօրյա եղանակային կանխատեսումներին կարելի է ծանոթանալ հետեւյալ ինտերնետային էջում http://www.meteo.am:
Բանկեր
Հայաստանի բանկային համակարգը ձեւավորված է 21 առեւտրային բանկերով, որոնց գործունեությունը վերահսկում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը: Երեւանում բանկերը աշխատանքային օրերին բաց են ժամը 10-16-ը, իսկ շաբաթ օրերին` հիմնականում 10-13-ը` առանց ընդմիջման: Կանխիկացման կետեր (բանկոմատներ) կան Երեւանի բոլոր կենտրոնական փողոցներում:
Դրամ
Հայկական դրամական միավորը կոչվում է "Դրամ" (կոդը՝ AMD): Այն շրջանառության մեջ է դրվել 1993թ.: Կան 1000, 5000, 20000, 50000, 100000 արժեքների թղթադրամներ: Կան նաեւ 10, 20, 50, 100, 200, 500 արժողությամբ մետաղադրամներ:
Տարադրամ կարելի է փոխանակել քաղաքում ամենուր գտնվող բանկերում եւ փոխանակման կետերում: Տարադրամի մոտավոր փոխարժեքը հետեւյալն է.

1 USD = 405 AMD
1 EUR = 511 AMD
1 RUB = 9.57 AMD
1 GBP = 647 AMD

Տարադրամի ընթացիկ փոխարժեքներին կարող եք ծանոթանալ այցելելով ՀՀ Կենտրոնական Բանկի պաշտոնական ինտերնետային էջը` http://www.cba.am
Էլեկտրականություն
Կենցաղում օգտագործվող էլեկտրականությունը 220 վոլտ, 50 հերց է, ինչպես գրեթե ողջ Եվրոպայում:
Վարդակների ստանդարտը՝ CEE
CEE ստանդարտ
, հիմնականում առանց հողանցման: Տարբեր երկրների ստանդարտների փոխարկիչներ կարելի է գնել Երեւանի գրեթե բոլոր կենցաղայաին սարքավորումներ եւ էլեկտրոնիկա վաճառող խանութներում:
Դեսպանատներ եւ հյուպատոսություններ Հայաստանում
Բելառուս Նիկոլ Դուման փ. 12ա, Հեռ. (10) 22 02 69, (10) 27 56 11:
E-mail: armenia@mfa.gov.by
Բուլղարիա Նոր Արեշ, Սոֆիայի փ. 16, Հեռ. (10) 45 82 33:
E-mail: secretaryemb@abv.bg
Կանադա Վազգեն Սարգսյան փ. 10, Հեռ. (10) 56 79 90:
E-mail: aeminn@gmail.com
Չինաստան Բաղրամյան փ. 12, Հեռ. (10) 56 00 67:
E-mail: chinaemb_am@mfa.gov.cn
Եգիպտոս Սեպուհի փ. 6ա, Հեռ. (10) 22 67 55, (10) 22 01 17, (10) 27 82 13:
E-mail: egyemb@arminco.com
Ֆրանսիա Գր. Լուսավորչի փ. 8, Հեռ. (10) 59 19 50:
E-mail: cad.erevan-amba@diplomatie.gouv.fr
Վրաստան Բաբայան փ. 2/10, Հեռ. (10) 20 07 42, (10) 20 07 38:
E-mail: yerevan.emb@mfa.gov.ge
Գերմանիա Չարենցի փ. 29, Հեռ. (10) 52 32 79, (10) 58 65 91, (10) 52 45 81:
E-mail: info@eriw.diplo.de
Հունաստան Դեմիրճյան փ. 6, Հեռ. (10) 53 00 51, (10) 53 67 54:
E-mail: gremb.ere@mfa.gr
Իտալիա Իտալիայի փ. 5, Հեռ. (10) 54 23 35, (10) 54 23 36:
E-mail: commerciale.jerevan@esteri.it
Իրան Բուդաղյան փ. 1, Հեռ. (10) 28 04 57, (10) 23 49 00:
E-mail: info@iranembassy.am
Լիբանան Ձորագյուղի l-ին փ. 13/14, Հեռ. (10) 50 13 02, (10) 50 13 03:
E-mail: libanarm@gmail.com
Ռուսաստան Գր.Լուսավորչի փ. 13ա, Հեռ. (10) 56 72 27, (10) 52 52 18, (10) 58 25 21:
E-mail: info@rusembassy.am
Սիրիա Բաղրամյան փ. 14, Հեռ. (10) 52 40 36, (10) 52 40 28:
E-mail: syria.em.arm@netsys.am
Ուկրաինա Արաբկիրի փ. 29, 5/1, Հեռ. (10) 22 97 27, (10) 25 65 41:
E-mail: emb_am@mfa.gov.ua
Մեծ Բրիտանիա Բաղրամյան փ. 34, Հեռ. (10) 26 43 01:
E-mail: enquiries.yerevan@fco.gov.uk
ԱՄՆ Ամերիկյան պող. 1, Հեռ. (10) 49 42 00:
E-mail: usinfo@usa.am
Թռիչքներ
Հայաստանն ունի երկու հիմնական օդանավակայան: Գլխավոր օդանավակայանը Զվարթնոցն է, որը գտնվում է Երեւանի կենտրոնից մոտ 12 կմ հեռավորության վրա, իսկ երկրորդը՝ գտնվում է Գյումրիում: Աշխարհի ավելի քան 50 քաղաքներից կան թռիչքներ դեպի Երեւան եւ հակառակը, այդ թվում՝
Մոսկվա, Փարիզ, Վիեննա, Պրահա, Հռոմ, Լոնդոն, Բեյրութ, Դուբայ, Սանկտ-Պետերբուրգ, Թեհրան, Միլան, Վարշավա, Ստամբուլ եւ այլն:
Տոներ եւ ոչ աշխատանքային օրեր
Հայաստանում տոնվում են թե՛ աշխարհիկ, եւ թե՛ եկեղեցական տոներ: Խանութներն ու ռեստորաները հիմնականում աշխատում են նաեւ տոն օրերին: Հետեւյալ տոնական օրերը ոչ աշխատանքային են.
  • Ծննդյան տոներ եւ Ամանոր՝ (դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 6-ը),
  • Բանակի օր՝ հունվարի 28,
  • Կանանց տոն` մարտի 8,
  • Աշխատանքի օր՝ մայիսի 1,
  • Հաղթանակի եւ խաղաղության տոն` մայիսի 9,
  • Հանրապետության տոն՝ մայիսի 28,
  • Սահմանադրության օր՝ հուլիսի 5,
  • Անկախության տոն՝ սեպտեմբերի 21:
Ոչ աշխատանքային է նաեւ ապրիլի 24-ը՝ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը:
Լեզու
Պետական լեզուն հայերենն է, որը հանդիսանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ: Հայկական տառատեսակը արմատական տարբերություն ունի մյուս բոլոր տառատեսակներից: Պետական շենքերն ու հասարակական վայրերը հիմնականում ունեն նաեւ լատինատառ ցուցատախտակներ: Հայերենից բացի լայնորեն կիրառվում է նաեւ ռուսերենը, շատերը խոսում են նաեւ անգլերեն:
Խոհանոց
Հայկական ավանդական խոհանոցն ունի ճաշատեսակների մեծ բազմազանություն: Թարմ բանջարեղենն ու միսն ամենասիրելի կերակուրների ցանկում են: Հայկական որեւէ տոնակատարության սեղան անհնար է պատկերացնել առանց խորովածի, քյուֆթայի, դոլմայի կամ ղափամայի: Ճաշկերույթը նախատեսում է մեծ ծիսակատարություն` սկսած պատրաստման ընթացքից մինչեւ սեղանի շուրջ անցկացրած վերջին վայրկյանը: Երեւանի բազմաթիվ ռեստորաններ առաջարկում են տեղական ուտեստների յուրահատուկ ընտրանի: Կան նաեւ համաշխարհային ճանաչում ձեռք բերած շատ տարբեր խոհանոցներ: Երեւանի ռեստորանների, սրճարանների եւ ժամանցի վայրերի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ YerevanResto ինտերնետային էջից:
Փոստատներ
Հայաստանում փոստատներն աշխատում են ամեն օր ժամը 9-ից 19-ը, բացի կիրակի օրերից: Գլխավոր փոստատներից մեկը գտնվում է Հանրապետության Հրապարակում` Կառավարության շենքի դիմաց:
Տրանսպորտ
Գործում են տրանսպորտի հետեւյալ տեսակները.
Մետրո. Երեւանյան մետրոն ունի քաղաքի հյուսիսից-հարավ ձգվող մի երթուղի` 10 կայաններով: Երթեւեկության վարձը 100 դրամ է:
Ավտոբուս. Ավտոբուսները երթեւեկում են գլխավոր ուղղություններով: Վարձը` 100 դրամ:
Միկրոավտոբուս. 12-15 տեղանոց միկրոավտոբուսները երթեւեկում են գրեթե բոլոր ուղղություններով: Վարձը` 100 դրամ:
Տաքսի. Կան տաքսի ծառայության շատ գրասենյակներ, որոնք պատվերն ընդունում են հեռախոսով` առաջարկելով հարմարավետ ավտոմեքենաներ: Գինը 1 կիլոմետրի դիմաց 100 դրամ է (նվազագույնը՝ 600 դրամ): Փողոցների խաչմերուկներում եւ մարդաշատ վայրերում նույնպես կարելի է օգտվել տաքսիներից:
Կրոն
Հայաստանում պետական կրոնը քրիստոնեությունն է, որն ընդունվել է 301թ: Քրիստոնեությունն այստեղ ունի բավականին խոր ու ամուր արմատներ:
Հայաստանում բնակվող հայերի գերիշխող մեծամասնությունը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցուն: Եղեղեցու գլուխ կանգնած է Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որի նստավայրը գտնվում է Էջմիածնում:
Հեռախոսազանգեր
Հայաստանի կոդը 374 է, իսկ Երեւանինը` 10:
Հայաստանից արտերկիր կարելի է զանգահարել հավաքելով` 00, երկրի կոդը, քաղաքի կոդը եւ հեռախոսահամարը:

Հայաստանի գրեթե ողջ տարածքում գործում են 3 բջջային օպերատորներ՝ "Բիլայն", "Վիվա Սելլ", "Օրանժ", որոնց քարտերը կարելի է ձեռք բերել Զվարթնոց օդանավակայանից, այդ օպերատորների գրասենյակներից կամ մեծ խանութներից՝ անձնագրի պատճենի առկայությամբ: Քարտերը ապահովում են 3G կապ և գերարագ ինտերնետ: Բջջային հեռախոսից Երեւանի քաղաքային ցանցի հեռախոսահամարներին զանգահարելիս պետք է հավաքել 010, այնուհետեւ քաղաքային հեռախոսահամարը: Վարձով բջջային հեռախոսներ կարելի է ձեռք բերել "Հյուր Սերվիս"-ի գրասենյակում: Մանրամասների համար այցելեք այստեղ.
Ժամային գոտի
Գրինվիչի ժամանակ + 4 ժամ (GMT+4): 2012թ.-ից Հայաստանում ամառային եւ ձմեռային ժամանակների անցում չի կատարվում:
Վիզա
Հայաստան մուտքի իրավունք (Վիզա) տրամադրում է տվյալ երկրում (կամ նրան մոտ) գտնվող Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը: Վիզայի կարիք չունեն ԱՊՀ երկրների, ԵՄ պետությունների, ինչպես նաեւ Շենգենյան դրույթները կիրառող ԵՄ ոչ անդամ պետությունների քաղաքացիները: Մինչեւ 18 տարեկանների համար վիզան անվճար է:

Մի շարք երկրների քաղաքացիներ վիզա կարող են ստանալ Հայաստան ժամանումից անմիջապես հետո` սահմանային անցակետերում: Սովորաբար դա տեւում է մոտ 20-25 րոպե:

Վիզայի ժամկետը լրանալիս անհրաժեշտ է երկարաձգել այն "Անձնագրային եւ վիզաների" վարչությունում (Երեւան, Մաշտոցի պող., 13ա): Ժամկետանց վիզայի դեպքում քաղաքացին ենթարկվում է տույժի:

Վիզա կարելի է ստանալ նաեւ մինչ ժամանումը` (էլեկտրոնային տարբերակով) դիմելով Հայաստանի Արտաքին Գործերի Նախարարությանը. http://www.mfa.am/eVisa:

Վիզաների տրամադրման վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՀՀ Արտաքին Գործերի Նախարարության ինտերնետային էջում:
2002 - 2014, © "Հյուր Սերվիս" ՍՊԸ;    Էջը թարմացվել է 23.06.2014