Հանգստյան տներ կան Հայաստանի այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Ծաղկաձորը, Սեւանը, Դիլիջանը, Ջերմուկը, Վանաձորը: Բազմաթիվ հանգստյան տների մասին տեղեկություններ կարելի է գտնել այստեղ:
Ամռանը Հայաստանի բնությունն իր ծաղկունքի գագաթնակետին է հասնում Սեւանում, Դիլիջանում եւ Ջերմուկում: Ծաղկաձորը լավագույն վայրն է ակտիվ ձմեռային հանգիստ անցկացնելու եւ ձմեռային սպորտաձեւերով զբաղվելու համար:
Հայկական ավանդական ճաշատեսակներից է դոլման (աղացած միս` փաթաթված կաղամբով կամ բադրիջանի, պղպեղի եւ լոլիկի մեջ լցոնված), խորովածը, քյուֆթան, խաշը: Իսկ հայկական խոհանոցի անբաժան մասը հացն է` լավաշը:
Հուշանվերներ կարելի է գնել Վերնիսաժից, որը գտնվում է Երեւանի կենտրոնում, Հանրապետության Հրապարակի մոտ: Այստեղ վաճառվում են ավանդական ու ժամանակակից արվեստի բազմաթիվ նմուշներ: Հուշանվերների խանութներ կան նաեւ Աբովյան եւ Թումանյան փողոցների վրա:
Մատենադարանում պահվում են հին հայկական ձեռագրեր, գրքեր եւ մագաղաթներ: Դրանք բացառիկ են ողջ աշխարհում եւ անկրկնելի: Մատենադարանում է պահվում հայկական առաջին տպագիր գիրքը, չափերով ամենամեծ եւ ամենափոքր հայերեն գրքերը: Մանրամասների համար մուտք գործեք http://www.matenadaran.am.
Սիրով կկազմակերպենք էքսկուրսիա դեպի հայկական գյուղեր, որտեղ հնարավորություն կընձեռնվի ճաշել տեղաբնակների հետ, ծանոթանալ նրանց կենցաղին, լավաշ թխել, խնոցի հարել եւ այլն:
Խաչքարը արվեստի նմուշ է, որը խորհրդանիշ է Հայաստանի եւ հայերի համար: Խաչքարեր կան ամենուր Հայաստանում, իսկ հատկապես Նորատուս գյուղում կան բարձրարվեստ բազմաթիվ խաչքարեր:
Հայկական, Ռուսական եւ Ուկրաինական ավիաուղիները իրականացնում են ուղիղ թռիչքներ ԱՊՀ-ի գրեթե բոլոր մեծ քաղաքներից: Հայկական, Ավստրիական, Բրիտանական, Կասպիական, Սիրիական, Արաբական ավիաուղիները իրականցնում են ուղղակի թռիչքներ Փարիզից, Վիեննայից, Ֆրանկֆուրտից, Ամստերդամից, Դուբայից, Լոնդոնից, Թեհրանից, Հալեպից, Դամասկոսից: Թռիչքների չվացուցակը ներկայացված է այստեղ:
Այո, հնարավոր է: Ժամանումից անմիջապես հետո պետք է դիմել օդանավակայանի համապատասխան բաժին: Սովորաբար տեւողությունը մոտ 20-25 րոպե է: Արժեքը` 3000 դռամ, մոտ.8 դոլլ./6 եվրո 21 օրվա համար ստանալու դեպքում եւ 15000 դրամ, մոտ. 41 դոլլ./ 40 եվրո 120 օրվա համար: Ժամկետը լրանալիս անհրաժեշտ է երկարացնել այն (500 դրամ, մոտ. 1.6 դոլլ./1 եվրո): Վիզա կարելի է ստնալ նաեւ մինչ ժամանումը` էլեկտրոնային կապի միջոցով` դիմելով Հայաստանի Արտաքին Գործերի Նախարարությանը: http://www.armeniaforeignministry.com/eVisa/.
Էլեկտրոնային վիզան արժե $ 15 - 21 օրվա համար եւ $ 60 - 120 օրվա համար:
Հայաստան կարելի է ներմուծել անսահմանփակ քանակի գումար, իսկ $ 10000 -ից (կամ համարժեք արտարժույթ) ավելի արտահանելու դեպքում պետք է լրացնել մաքսային հայտարարագիր:
Երեւանում կան հայկական ("Կիլիկիա" Հանրապետության փ. 78), վրացական ("Թբիլիսի պանդոկ" Աբովյան փ. 3), արաբական ("Լագոնիտ" Նալբանդյան փ. 37), չինական ("Պեկին" Սայաթ-Նովա պող. 33 կամ Թումանյան փ. 9), իտալական ("Աի Լեոնի" Թումանյան փ. 40 կամ "Գուստո" Աբովյան փ. 11), մեքսիկական ("Կակտուս" Մաշտոցի պող. 42) եւ շատ ուրիշ ռեստորաններ:
Երեւանում գործում են տրանսպորտի հետեւյալ տեսակները` մետրո (50 դրամ կամ $ 0,13), տաքսի ծառայություն (1 կմ` 100 դրամ կամ $ 0,27), ավտոբուս (100 դրամ կամ $ 0,27) եւ միկրոավտոբուս (100 դրամ կամ $ 0,27): Երեւանի եւ հարակից շրջանների հետ կապը ապահովում են տաքսիները, ավտոբուսներն ու միկրոավտոբուսները: