Ավան Ձորագետ հյուրանոցը գտնվում է Լոռու մարզում, Դեբետ գետի ափին` շրջապատված սաղարթախիտ անտառներով: Այս երկհարկանի շքեղ հյուրանոցն ունի 34 սենյակ, որոնց ներքին հարդարանքն ու ձեւավորումն իրենց վրա կրում են ազգային ավանդույթների վառ գունային արտահայտությունը: Հյուրանոցում կա բիզնես կենտրոն, ռեստորան, շոգեբաղնիք, լողավազան:
Գները ներառում են նախաճաշի արժեքը եւ պետական հարկերը:
Օձուն
Ալավերդի
(Լոռի մարզ)
Օձուն Հյուրանոցը` գտնվելով նույնանուն գյուղում, իդեալական վայր է հանդիսանում մաքուր օդից եւ
հյուսիսային Հայաստանի հրաշալի բնությունը վայելելու համար: Երկու նոր վերակառուցված առանձնատները
ապահովված են հանգստի համար բոլոր անհրաժեշտ պարագաներով:
Գները ներառում են նախաճաշի արժեքը եւ պետական հարկերը:
Արթուրս
Աղվերան
(Կոտայքի մարզ)
Աղվերանի ծաղկունյաց լեռների լանջին գտնվում է Արթուրս հյուրանոցը, որը առաջարկում է 60 շքեղ համարներ՝ համալրված ժամանակակից բոլոր հարմարություններով: Սենյակների պատշգամբներից բացվում է գեղատեսիլ բնության համայնապատկեր: Հյուրանոցը տրամադրում է բոլոր հարմարությունները համատեղելու ներդաշնակ հանգիստը հաճելի ժամանցի հետ՝ բաց եւ փակ լողավազաններ, մարզասրահ, սաունա, թենիս, բիլիարդ, մանկական ակումբ, խորհրդակցությունների դահլիճ: Տարվա բոլոր եղանակներին հյուրերին սպասում է աշխատակազմի հյուրասիրությունը եւ բարձր սպասարկումը:
10% զեղչ՝ 2 օրից ավելի ամրագրումների դեպքում:
Գները ներառում են նախաճաշի արժեքը եւ պետական հարկերը:
Արաքս
Գյումրի
(Շիրակի մարզ)
Նորակառույց Արաքս հյուրանոցը գտնվում է Հայաստանի հյուսիս-արեւմուտքում` Գյումրի քաղաքում: Հյուրանոցի 17 լուսավոր ու ընդարձակ սենյակներն ունեն օդափոխիչ, արբանյակային ալեհավաք եւ մինի բար: Գիտաժողովների, քննարկումների ու գործնական հանդիպումների համար հյուրերին տրամադրվում է նաեւ հատուկ դահլիճ` ապահովված բանավոր թարգմանություններ նախատեսող տեխնիկայով:
Գները ներառում են նախաճաշի արժեքը եւ պետական հարկերը:
Բեռլին
Գյումրի
(Շիրակի մարզ)
Իր հրաշալի դիրքի շնորհիվ հյուրանոցը չափազանց մոտ է քաղաքի հիմնական տեսարժան վայրերին` թանգարաններին, հին եկեղեցիներին: Այն ունի 11 հարմարավետ սենյակ, որոնք ապահովված են հեռուստացույցով, ռադիոյով, մինի բարով, աշխատասեղանով, ինչպես նաեւ ունեն տաք եւ սառը ջուր: Հյուրերը հնարավություն կունենան նաեւ օգտվել հյուրանոցի մարզահամալիրից:
Գները ներառում են նախաճաշի արժեքը եւ պետական հարկերը:
ԻՍՈւԶ
Գյումրի
(Շիրակի մարզ)
ԻՍՈՒԶ հյուրանոցը գտնվում է Գյումրիի կենտրոնում: Հյուրանոցը կառուցված է ժամանակակից ստանդարտներին համապատասխան ոճով: Այն սիրով Ձեզ է տրամադրում իր 12 գեղեցիկ կահավորված սենյակները, գիտաժողովների եւ գործնական հանդիպումների համար նախատեսված մեծ ու հարմարավետ դահլիճը, ինչպես նաեւ մի շարք այլ հարմարություններ:
Գները ներառում են նախաճաշի արժեքը եւ պետական հարկերը:
Եղեւնուտ
Գորիս (Սյունիքի մարզ)
Եղեւնիներով շրջապատված հյուրատունը գտնվում է Գորիս քաղաքի սկզբնամասում: Այն իր հյուրերին է առաջարկում 8 հարմարավետ կահավորված սենյակներ: Եղեւնուտւմ տիրում է հյուրընկալ եւ ընկերական մտնոլորդ:
Գները ներառում են նախաճաշի արժեքը եւ պետական հարկերը:
Դարավանդ
Դիլիջան
(Տավուշի մարզ)
Դիլիջանում` Ջուխտակ Վանքի ճանապարհին, շրջապատված անկրկնելի բնությամբ, տեղակայված է
Դարավանդ հյուրանոցը: Կառուցված լուռ անկյունում, հյուրանոցը ապահովում է անհոգ հանգիստ եւ
հնարավորություն է տալիս ամբողջովին կտրվելու առօրյայից, թեկուզեւ կարճ ժամանակով: Հարմարավետ
եւ հաճելի միջավայրը էլ ավելի է լրացվում է անձնակազմի մեծ ուշադրությամբ եւ հյուրերին աջակցելու մշտական պատրաստականությամբ: Հյուրանոցը առաջարկում է 7 սենյակ, որոնցից
յուրաքանչուրը առանձնահատուկ է իր գույներով, ինչպես նաեւ հյուրասենյակ, բիլիարդի սենյակ եւ
հրալի մի այգի:
Գները ներառում են նախաճաշի, ճաշի արժեքը եւ պետական հարկերը:
Իմպուլս
Դիլիջան
(Տավուշի մարզ)
Հրաշալի բնությամբ շրջապատված Իմպուլս հանգստյան տունը գտնվում է Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում` Դիլիջանում: Այն առաջարկում է վերանորոգված, հարմարավետորեն կահավորված սենյակներ, որոնք ապահովված են տաք եւ սառը ջրով, ունեն հեռուստացույց, սառնարան, հեռախոս: Բիլիարդը, թենիսը, կոնֆերանսների դահլիճը, հուշանվերների խանութը նույնպես Ձեր տրամադրության տակ են:
Գները ներառում են պետական հարկերը: 3 անգամյա սնունդն արժե 5000 դրամ` յուրաքանչյուր անձի համար:
Հին Դիլիջան
Դիլիջան
(Տավուշի մարզ)
Հին Դիլիջան համալիրը համակցում է հին էթնոգրաֆիկ թանգարանը, հարմարավետ ավանդական ռեստորանը եւ փոքր հյուրատունը իր երկու լայնարձակ սենյակներով: Հնավոճ միջավայրը հմտորեն համատեղված է ժամանակակից կահավորանքի հետ:
Գները ներառում են նախաճաշի արժեքը եւ պետական հարկերը:
ԵՊՀ հանգստյան տուն
Ծաղկաձոր
(Կոտայքի մարզ)
Երեւանի Պետական Համալսարանի հանգստյան տան մաքուր, լուսավոր ու ժամանակակից ոճով կահավորված սենյակներն արդեն իսկ տրամադրում են անհոգ հանգստի, իսկ Ծաղկաձորյան հրաշալի բնությունը լրացնում եւ ամբողջական է դարձնում իրական հանգիստը:
Գները ներառում են պետական հարկերը: 3 անգամյա սնունդն արժե 4500 դրամ` յուրաքանչյուր անձի համար:
Կեչառիս
Ծաղկաձոր
(Կոտայքի մարզ)
Կեչառիս հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է 34 տարբեր տեսակի սենյակներ, որոնցից բոլորն ապահովված են միջազգային հեռախոսակապով, օդափոխիչով, հեռուստացույցով, սառնարանով, հեռակառավարման ալեհավաքով: Յուրաքանչյուր սենյակ ունի շուրջօրյա տաք եւ սառը ջրի մատակարարում: Հյուրանոցի ռեստորանը եւ մինի բարը առաջարկում են ոչ միայն բարձրակարգ սպասարկում, այլ նաեւ խմիչքների, տաք եւ սառը ուտեստների լայն ընտրանի: Հյուրերի տրամադրության տակ են` կոնֆերանսների դահլիճը, բիլիարդի սրահը, բոուլինգ ակումբը, դիսկո բարը, շոգեբաղնիքը, մերսման սրահը, ինտերնետ սրճարանը, սպորտային սարքավորումների վարձույթը, լվացքատունը, տաքսի ծառայությունը, հուշանվերների խանութը:
Գները ներառում են նախաճաշի արժեքը եւ պետական հարկերը:
Մուլտի Ռեստ Հաուս
Ծաղկաձոր
(Կոտայքի մարզ)
Նորաբաց Մուլտի Ռեստ Հաուս հանգստյան տունն առաջարկում է իր հյուրերին ծառայությունների բազմազան եւ հետաքրքիր ցանկ: Հարմարավետ եւ մոդեռն ձեւավորված սենյակները եւ տնակները Ձեր տրամադրության տակ են: Բազում ծառայությունները եւ հետաքրքրաշարժ զբաղմունքները հաճելիորեն կլցնեն ձեր օրը: Այստեղ կա մարզադահլիճ, ինտերնետ-սրճարան, լողավազան, կինոթատրոն, ֆուտբոլի, բասկետբոլի համար նախատեսված խաղահրապարակներ, ինչպես նաեւ թենիս, բիլիարդ, 80 հոգու համար նախատեսված կոնֆերանսների դահլիճ, բառ եւ ռեստորան:
Գները ներառում են պետական հարկերը: 3 անգամյա սնունդն արժե 7000 դրամ` յուրաքանչյուր անձի համար:
Յուպիտեր
Ծաղկաձոր
(Կոտայքի մարզ)
Ծաղկաձորի կենտրոնում գտնվում է փոքր ու գեղեցիկ Յուպիտեր հյուրանոցը: Այն առաջարկում է 21 հարմարավետ սենյակ, որտեղ դուք կարող եք վայելել լիարժեք հանգիստը` սպիտակաձյուն գագաթներով շրջապատված: Հյուրանոցը հայտնի է իր հրաշալի խոհանոցով եւ հյուրընկալ անձնակազմով:
Գները ներառում են պետական հարկերը: 3 անգամյա սնունդն արժե 3000 դրամ` յուրաքանչյուր անձի համար:
Սպորտային համալիր
Ծաղկաձոր
(Կոտայքի մարզ)
Ծաղկաձորի Սպորտային համալիրը լիովին վերանորոգվել է 2007 թ-ին եւ այժմ առաջարկում է նորացված եւ ժամանակակից ծառայությունների համակարգ: Համալիրը տեղակայված է ճոպանուղու հարեւանությամբ եւ առաջարկում է 182 հյուրանոցային սենյակներ, որոնք գերազանց կարող են ծառայել թե ընտանեկան հանգստի, թե գործնական հանդիպումների եվ թե մարզասերների համար: Շրջակայքի գեղատեսիլ բնությունը նպաստում է լիարժեք հանգստին տարվա բոլոր եղանակներին: Ծառայությունների բազմազանության հետ մեկ տեղ համալիրը առաջարկում է կոնֆերանսի դահլիճ, որը հյուրերին կտրամադրվի առանց որեւէ հավելյալ վճարի:
Գները ներառում են 3 անգամյա սնունդը եւ պետական հարկերը:
Մի եւ Մաքս
Կապան
(Սյունիքի մարզ)
Մի & Մաքս հյուրանոցը գտնվում է Սյունիքի կենրոնում` Կապան կաղաքում: Այն ձեր ուշադրությանն է ներկայացնում
7 լայնատարած տարատեսակ սենյակներ` ապահովված անvճար Ինտերնետային (WiFi) կապով:
Գները ներառում են նախաճաշի արժեքը եւ պետական հարկերը:
Ջերմուկ-Արմենիա
Ջերմուկ
(Վայոց Ձորի մարզ)
Շրջապատված հրաշագեղ բնությամբ ու հանքային աղբյուրներով` այս հյուրանոցն իր հյուրերին տրամադրում է շքեղ հարմարություններ ու հանգստի համար կատարյալ պայմաններ: Այստեղ կարելի է օգտվել նաեւ բուժական նպատակներով իրականացվող մի շարք միջոցառումներից:
Գները ներառում են նախաճաշի, բուժման արժեքը եւ պետական հարկերը:
Վերոնա
Ջերմուկ (Վայոց Ձորի մարզ)
Վերոնա հանգստյան տունը գտնվում է Ջերմուկ քաղաքի կենտրոնական մասում՝ շրջապատված կանաչապատ այգիներով: Սենյակների պատուհանից բացվում է հրաշալի տեսարան դեպի հին քաղաքը: Այս գողտրիկ հյուրանոցը առաջարկում է 12 տարբեր տեսակի սենյակներ՝ ապահովված բոլոր անհրաժեշտ պարագաներով ձեր հանգիստը լիարժեք դարձնելու համար:
Գները ներառում են 3-անգամյա սննդի արժեքը եւ պետական հարկերը:
Բոհեմյան հյուրանոց
Սեւան
(Գեղարքունիքի մարզ)
Բոհեմյան հյուրանոցը հանգստի համար առաջարկում է իր հարմարավետ եւ ժամանակակից ոճի սենյակները: Այստեղ յուրաքանչյուր սենյակ ունի հեռակառավարման ալեհավաք, սառնարան, հեռախոս, բար: Հյուրանոցն ունի նաեւ բացօթյա լողավազան, կոնֆերանսների դահլիճ, սրճարան, պարադահլիճ, մանկական ակումբ, լվացքատուն: Եվ ուշադրություն` հյուրանոցը սիգարի սիրահարներին առաջարկում է իր հատուկ Սիգար բարը:
Գները ներառում են նախաճաշի արժեքը եւ պետական հարկերը:
Հարսնաքար
Սեւան
(Գեղարքունիքի մարզ)
Հարսնաքար հյուրանոցային համալիրը գտնվում է Սեւանի ափին` մի բարձրադիր հրվանդանի վրա: Այս հյուրանոցն առաջարկում է 38 էլեգանտ ոճի սենյակներ եւ բոլոր հարմարություններով ապահովված մերձափնյա տնակներ: Այստեղ կարելի է օգտվել գիտաժողովների դահլիճից, ջրաշխարհից, ձիավարժարանից, թենիսի խաղադաշտից, շոգեբաղնիքից եւ այլն:
Գները ներառում են նախաճաշի, ջրաշխարհի արժեքը եւ պետական հարկերը:
Ավան Մարակ Ծափաթաղ
Սեւան
(Գեղարքունիքի մարզ)
Հյուրանոցը գտնվում է Սեւանա լճի խաղաղ ափերից մեկի մոտ: Անմիջապես ուշադրություն է գրավում հյուրանոցի արտաքին ու ներքին հարդարանքի յուրահատուկ ոճը: Հարմարավետորեն կահավորված յուրաքանչյուր սենյակ ունի դեպի Սեւանա լիճը բացվող իր պատշգամբը: Հյուրանոցում կա նաեւ լողավազան, բիլիարդի սենյակ եւ ակտիվ հանգիստն ապահովող մի շարք այլ պայմաններ:
Գները ներառում են նախաճաշի արժեքը եւ պետական հարկերը:
Լալաներ
Սիսիան
(Սյունիքի մարզ)
Լալաներ հյուրանոցը գտնվում է Սիսիանի կենտրոնական մասում: Նորաբաց այս հյուրանոցն առաջարկում է բարձրակարգ ծառայություններ եւ հարմարավետ սենյակներ: Ռեստորանը, բացօթյա սրճարանը եւ բարը ձեր տրամադրության տակ են ցանկացած պահի: Հյուրանոցում գործում են նաեւ 2 շոգեբաղնիք, որոնք լիովին կոգնեն ձեզ վայելել հանգիստն այստեղ: Հյուրանոցի բարեհամբույր անձնակազմը մշտապես ուրախ է հյուրընկալել Ձեզ!
Գները ներառում են նախաճաշի արժեքը եւ պետական հարկերը:
Արմենիա
Ստեփանակերտ (Արցախ)
Ստեփանակերտի Արմենիա հյուրանոցը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակի հարեւանությամբ: Այս նորակառույց հյուրանոցն ունի 55 տարբեր տեսակի հարմարավետ եւ ժամանակակից ոճով կահավորոած սենյակներ, որոնք ապահովված են հանգստի համար բոլոր անհրաժեշտ պարագաներով: Սենյակներն ունեն նաեւ ջեռուցման եւ օդափոխման անհատական համակարգ: Հյուրանոցն իր հյուրերին է առաջարկում տեխնիկայով հագեցած բիզնես կենտրոն եւ կոնֆերանսի դահլիճ, մարզասրահ ու շոգեբաղնիք:
Գները ներառում են նախաճաշի արժեքը եւ պետական հարկերը:
Հեղնար
Ստեփանակերտ
(Արցախ)
Հեղնար հյուրանոցը գտնվում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի կենտրոնում: Նորակառույց այս հյուրանոցի արտաքին ու ներքին գեղեցիկ հարդարանքն արդեն իսկ տրամադրում է հաճելի հանգստի: Ունի 28 ընդարձակ ու հարմարավետ սենյակներ:
Գները ներառում են նախաճաշի արժեքը եւ պետական հարկերը:
Նաիրի
Ստեփանակերտ
(Արցախ)
Նաիրի հյուրանոցը գտնվում է Ստեփանակերտի կենտրոնից ոչ շատ հեռու: Այս երկհարկանի հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է 46 շատ հարմարավետ սենյակներ: Այստեղ կարելի անցկացնել անհոգ հանգիստ` օգտվելով հյուրանոցային բազմաթիվ ծառայություններից:
Գները ներառում են նախաճաշի արժեքը եւ պետական հարկերը:
Արգիշտի
Վանաձոր
(Լոռի մարզ)
Արգիշտի հյուրանոցը գտնվում է Լոռու մարզում` Վանաձոր քաղաքում: Հյուրանոցում կան 22 կահավորված սենյակներ, որոնք ապահովված են հանգստի համար հարմարավետ պայմաններով:
Գները ներառում են նախաճաշի արժեքը եւ պետական հարկերը:
Գրին Հաուս
Վանաձոր
(Լոռի մարզ)
Վանաձորի կենտրոնում տեղակայված եւ զարմանահրաշ ծաղկաշատ այգիներով շրջապատված Գրին Հաուս
հյուրանոցը անկրկնելի վայր է հանդիսանում ճանապարհորդների համար: Հաճախորդների անհապաղ
տրամադրության տակ են գտվում ժամանակակից կահավորված 15 սենյակները, ինչպես նաեւ հայկական
ու եվրոպական համեղ խոհանոց ունեցող ռեստորանը:
Գները ներառում են նախաճաշի արժեքը եւ պետական հարկերը:
Գրոս
Վանաձոր
(Լոռի մարզ)
Վանաձոր քաղաքի բիզնես կենրոնի անփոխարինելի մասնիկ է հանդիսանում Գրոսս հյուրանոցը, որը սիրով ձեզ է
առաջարկում 6 ժամանակակից ոճի առանանձնասենյակ` ապահովված արբանյակային հեռուստատեսությամբ, օդափոխիչով,
ջեռուցման համակարգով եւ այլ անհրաժեշտ պարագաներով: Հյուրանոցը ունի իր սեփական ավտոկանգառը: