logo arm  eng  fr  de  rus   masis
  Ծառայություններ Հայաստան այցելող հյուրերին
logo Գլխավոր էջ | Պարտավորություններ | Հարցեր | Հաճախորդներ | Ֆոտոալբոմ | Կարծիքներ | Անձնակազմ | Կապ |
. . . . . . . . . . .


Հատուկ առաջարկ Ղարաբաղում !!!
Արմենիա հյուրանոց



Հատուկ առաջարկ Երևանում!!!
Արարատ հյուրանոց





Էքսկուրսիա Երեւանի կոնյակի գործարան

Yerevan Brandy Company


ԱՐԱՐԱՏ կոնյակի լեգենդը
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ  

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Ընդհանուր դրույթները վերաբերում են բոլոր տեսակի պատվերներին:
Այս էջում "Հյուր Սերվիս" ՍՊԸ-ն հանդիսանում է Կատարող, իսկ նրա միջոցով Հայաստանում ծառայություններ ստանալու համար դիմողները` Պատվիրատուներ:

Պատվեր
  • Պատվիրատուն պարտավոր է ճշմարիտ տվյալներով լրացնել պատվերի ձեւը եւ լրացված տվյալների հետագա փոփոխությունների մասին Կատարողին տեղյակ պահել պատվերի մատուցումից առնվազն 5 օր առաջ, հակառակ դեպքում Կատարողը պատասխանատվություն չի կրում փոփոխությունների հետեւանքով ստեղծված իրավիճակի համար:

  • Կատարողը պարտավորվում է պատվերը ստանալուց հետո 2 օրվա ընթացքում կապ հաստատել պատվիրատուի հետ, տեղեկացնել պատվերի իրականացման հնարավորությունների մասին եւ հավաստի տվյալներով պատասխանել պատվիրատուի բոլոր հարցերին:

  • Էլեկտրոնային կապի միջոցով տրված պատվերը համարվում է "երկկողմանի համաձայնությամբ հաստատված", եթե Կատարողի "Վերջնական հաստատում" կոչվող էլեկտրոնային նամակին Պատվիրատուի կողմից տրվել է դրական արձագանք-պատասխան:

  • Երկկողմանի հաստատված պատվերը հիմք է հանդիսանում այստեղ թվարկված բոլոր պարտավորությունների ստանձնման համար:

  • Անկախ այն բանից, պատվիրատուն է ընդունելու պատվերի մատուցումը, թե այն կատարվել է երրորդ անձի համար` թվարկված պարտավորությունները պարտադիր են թե Պատվիրատուի, թե պատվերն ընդունողի համար:

Պատվիրատուն պարտավորվում է
  • Կատարողի կողմից իրեն մատուցված ծառայությունների դիմաց վճարել դրանք ստանալիս, եթե չկա նախօրոք ձեռք բերված այլ պայմանավորվածություն: Վճարումները կատարվում են ՀՀ դրամով կամ արտարժույթով` ըստ ծառայությունն ընդունելու օրվա փոխարժեքի:

  • Խնայողաբար վերաբերվել իրեն ժամանակավոր օգտագործման հանձնված գույքի եւ տեխնիկայի հետ, իսկ վնասելու կամ կորցնելու դեպքում փոխհատուցել դրա արժեքը, կամ հոգալ վերանորոգման ծախսերը:

  • Մատուցված ծառայությունների դիմաց վճարումն ուշացնելու դեպքում Կատարողին վճարել տուգանք` յուրաքանչյուր ուշացրած օրվա համար պատվերի գումարի 2%-ի չափով:

  • Պատվերի ընդունումից հրաժարվելու կամ հետաձգելու դեպքում, այդ մասին Կատարողին տեղեկացնել պատվերի մատուցումից 10 օր առաջ, հակառակ դեպքում Կատարողն իրավունք ունի չվերադարձնել կանխավճարը, իսկ եթե կանխավճար չի կատարվել, ապա Պատվիատուից գանձել տուգանք` պատվերի գումարի 30%-ի չափով: Եթե պատվերը բաղկացած է ավելի քան 10 անձից, ապա Կատարողն իրավունք ունի չվերադարձնել կանխավճարը, եթե որեւէ մասնակցի ժամանում չեղյալ է հայտարարվել ժամանումից 30 օր առաջ:

  • Երկկողմանի համաձայնությամբ հաստատված օրը (ժամին) պատվերն ընդունելու համար չներկայանալու դեպքում Կատարողին վճարել տուգանք` պատվերի գումարի 30%-ի չափով:

Կատարողը պարտավորվում է
  • Պատշաճ որակով եւ ճիշտ ժամկետներում մատուցել երկկողմանի համաձայնությամբ հաստատված պատվերը:

  • Չպահանջել երկկողմանի համաձայնությամբ հաստատված վճարից բացի որեւէ այլ վճար պատվերի կատարման համար անկախ դրա ընթացքում ծագած խնդիրներից եւ դժվարություններից:

  • Չհրապարակել պատվիրատուի մասին որեւէ անձնական տեղեկություն, առանց նրա գրավոր համաձայնության:

  • Երկկողմանի համաձայնությամբ հաստատված պատվերում տեղ գտած առաջարկը փոխելիս տեղյակ պահել Պատվիրատուին պատվերի կատարման օրից առնվազն 2 օր առաջ` տալով նրան նախորդ պայմանավորվածությանը չզիջող պայմաններով եւ նույն գնով առաջարկ:

Անհաղթահարելի ուժի ազդեցություն

Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե պարտավորթյունները չեն կատարվել անհաղթահարելի ուժի ազդեցության հետեւանքով (երկրաշարժ, ջրհեղեղ, պատերազմ, հաղորդակցական միջոցների աշխատանքի դադարեցում, տվյալ թաղամասում կամ շենքում համընդհանուր բնույթ կրող իրավիճակներ եւ այլն):

ՄԱՍՆԱՎՈՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
բնակատեղի (բնակարանի, առանձնատան) պատվերների համար


Բնակատեղ
  • Բնակատեղի ընդունումը` ժ.14:00, հանձնումը` ժ.12:00:

  • Բնակատեղի վարձակալման ժամկետը ամենաքիչը 5 օր է: Անկախ վարձակալության պատվերի ժամկետից 5 օրվա գումարը վերադարձման ենթակա չէ:

  • Բնակատեղը տրամադրվում է երկկողմանի համաձայնությամբ հաստատված հյուրերի քանակին համապատասխան անկողնային սպիտակեղենով եւ սրբիչներով: Լրացուցիչ սպիտակեղեն, սրբիչներ, ինչպես նաեւ անձնական հիգիենայի իրեր, մաքրող նյութեր տրամադրվում է միայն նախօրոք պատվիրելու եւ համապատասխան վճարի դեպքում: Ըստ բնակատեղերի դասակարգման իրականացվում են նաեւ սպասարկման աշխատանքներ` A կարգի բնակատեղերում յուրաքանչյուր հինգ օրը մեկ անգամ կատարվում է անվճար մաքրում եւ տրամադրվում է նոր սպիտակեղեն, սրբիչներ, իսկ B կարգի բնակատեղերում`յուրաքանչյուր տասը օրը մեկ անգամ:

  • Ծխել թույլատրվում է տրամադրվող բոլոր բնակատեղերում:

  • Բնակատեղում ընտանի կենդանիներ պահելն արգելվում է:

  • Արգելվում է տրամադրվող բնակատեղում կատարել վերանորոգման աշխատանքներ, կահույքի հիմնավոր տեղափոխում:

  • Արգելվում է տրամադրվող բնակատեղում կազմակերպել եւ անցկացնել այնպիսի միջոցառումներ, որոնք կարող են խանգարել հարակից բնակիչներին եւ խաթարել բնակատեղի շրջակայքի ընդհանուր կարգուկանոնը:

  • Բնակատեղի գինը ներառում է վարձակալման արժեքը, ջրի, էլեկտրաէներգիայի, ջեռուցման, տեղական հեռախոսազանգերի (ոչ բջջային) վարձերը եւ պետական հարկերը:

Պատվիրատուն
  • բնակատեղն ընդունելիս Կատարողի պատասխանատու անձին պարտավոր է տեղեկացնել առկա թերությունների մասին, նշել դժգոհություններն ու հիմնավորել դրանք երկկողմանի հաստատված համաձայնության շրջանակներում, հակառակ դեպքում հետագա բոլոր թերությունների պատասխանատվությունը կրում է պատվիրատուն, եթե դրանք չեն առաջացել բնական ճանապարհով:

  • պարտավորվում է բնակատեղը հանձնել պատշաճ վիճակում, վարձակալման ընթացքում իր առաջացրած թերությունները վերացրած, ինչպես նաեւ խնայողաբար վերաբերվել բնակատեղի գույքի եւ տեխնիկայի հետ, իսկ վնասելու կամ կորցնելու դեպքում փոխհատուցել դրա արժեքը, կամ հոգալ վերանորոգման ծախսերը:

  • պարտավորվում է բնակատեղում ծագած ցանկացած խնդրի կամ դժվարության մասին հնարավորին շուտ տեղեկացնել Կատարողին:

  • բնակատեղի վարձակալման ժամկետը երկարաձգելու ցանկության դեպքում պարտավորվում է առնվազն 5 օր առաջ այդ մասին հայտնել Կատարողին, հակառակ դեպքում վարձակալման ժամկետից ավելի զբաղեցված յուրաքանչյուր օրվա համար վճարում է 1 օրվա արժեքը եւ 30% տուգանք:

  • կարող է իր ցանկությամբ (ոչ Կատարողի մեղքով) վաղաժամ դադարեցնել բնակատեղի վարձակալությունը` այդ մասին առնվազն 5 օր առաջ տեղյակ պահելով Կատարողին, հակառակ դեպքում Պատվիրատուն իրավունք ունի չվերադարձնել բնակատեղի վարձակալման գումարից որեւէ մաս: Եթե Պատվիրատուն առնվազն 5 օր առաջ տեղյակ է պահել Կատարողին բնակատեղի վարձակալությունը դադարեցնելու մասին, ապա նրան վերադարձվում է 5-ից ավելի բաց թողած օրերի արժեքի 70 %-ը, ընդ որում վերահաշվարկը կատարվում է Պատվիրատուին փաստացի տրամադրված Բնակատեղի արժեքի համաձայն: Եթե բաց թողած օրերի քանակը չի գերազանցում 5-ը, ապա որեւէ գումար Պատվիրատուին վերադարձման ենթակա չէ:

  • չի կարող բնակատեղը հանձնել երրորդ անձի, առանց Կատարողի համաձայնության:

Կատարողը
  • պարտավորվում է տրամադրել բնակատեղին առնըչվող անհրաժեշտ տվյալները (գտնվելու մոտավոր վայրը, ներքին կահավորանքի մանրամասները, լուսանկարներ եւ այլն):

  • պարտավորվում է ապահովել պատվիրված բնակատեղի կամ նրան համարժեք (կարգով եւ համալրմամբ) մեկ այլ բնակատեղի տրամադրում առանց որեւէ հավելյալ գումարի:

  • պարտավորվում է տրամադրել բնակատեղի ճշգրիտ հասցեն եւ հեռախոսը, երկողմանի համաձայնությամբ հաստատված պատվերը վերջնական հաստատելուց հետո միայն:

  • իրավունք ունի պարբերաբար տեղեկանալ բնակատեղում ապրող հյուրերի թվի, սեռի, տարիքի եւ ազգության մասին:

  • պարտավորվում է բնակատեղում ծագած ցանկացած խնդիր լուծել առավելագույնը 24 ժամվա ընթացում, եթե դրանք չեն կրում տվյալ թաղամասի կամ շենքի համար ընդհանուր բնույթ, իսկ 24 ժամվա ընթացքում ծագած խնդիրը չլուծելու դեպքում սեփական միջոցների հաշվին կատարել Պատվիրատուի տեղափոխումը համարժեք բնակատեղ կամ վերադարձնել Պատվիրատուի կողմից բաց թողնված օրերի քանակին համապատասխան գումար` նրա կողմից կատարած փաստացի պատվերի գումարի չափով` 1 օրվա հաշվարկով:

  • իրավունք ունի վաղաժամ դադարեցնել բնակատեղի վարձակալությունը, եթե Պատվիրատուի կողմից խախտվել են այստեղ ամրագրված նրա պարտավորությունները եւ այդ դեպքում Պատվիրատուին որեւէ գումար ետ վերադարձման ենթակա չէ:

  • իրավունք ունի վաղաժամ դադարեցնել բնակատեղի վարձակալությունը` այդ մասին նախօրոք 2 օր առաջ տեղեկացնելով Պատվիրատուին: Եթե վարձակալությունը դադարեցվել է Կատարողի ցանկությամբ, ոչ Պատվիրատուի մեղքով, ապա կատարվում է վերահաշվարկ եւ Պատվիրատուին ետ է վերադարձվում բաց թողնված օրերի քանակին համապատասխան գումար` ավելացրած այդ գումարի 30%-ը որպես տուգանք Կատարողին:

  • պատասխանատվություն չի կրում ընդհանուր բնույթ կրող իրավիճակների դեպքում եւ որեւէ գումար հետ չի վերադարձնում:

  • իրավունք ունի տրամադրել այլ բնակատեղ, ինչպես նաեւ պահանջել լրացուցիչ վճար, եթե պատվիրատուն ժամանում է երկկողմանի համաձայնությամբ հաստատված ժամկետից շուտ:

  • պատասխանատվություն չի կրում բնակատեղում կորած, կոտրված, վնասված Պատվիրատուի սեփականություն հանդիսացող իրերի համար:

  • իրավունք ունի նախօրոք զգուշացնելուց հետո մուտք գործել Պատվիրատուի վարձակալած բնակատեղ, իսկ նրա բացակայության կամ անհասանելի լինելու դեպքում` նաեւ առանց զգուշացման, եթե դա պայմանավորված է խիստ անհրաժեշտությամբ:
2002 - 2010, © «Հյուր Սերվիս» ՍՊԸ;    Էջը թարմացվել է 19.07.2010