|
|
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ |
1918թ. Մայիսի 28-ին հայ ժողովուրդը` երկար տարիների սպասումից հետո, վերջապես ի լուր համայն աշխարհի հայտարարեց իր Առաջին Հանրապետության կայացման մասին: Եվ չնայած այս Առաջին Հանրախետությունը գոյատեւեց ընդամենը երկու տարի, մինչեւ այսօր արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունում հիշվում եւ մեծ շուքով նշվում է Մայիսի 28-ը, որպես մեծ ձեռքբերման եւ հաղթանակի օր:
|
| 24 - 30 Մայիս, 2010 |
| Մայիսի 24 |
Ժամանում Երեւան, տեղափոխում հյուրանոց երեկոյան` կարճ շրջայց Երեւանում |
| Մայիսի 25 |
Էքսկուրսիա դեպի Օշական, Սաղմոսավանք, Ամբերդ |
| Մայիսի 26 |
Էքսկուրսիա դեպի Գառնի, Գեղարդ, Սեւանա լիճ |
| Մայիսի 27 |
Շրջայց Երեւան քաղաքում` Ծիծեռնակաբերդ, Փարաջանովի տուն-թանգարան
Էքսկուրսիա դեպի Սբ. Հռիփսիմե եւ Սբ. Գայանե եկեղեցիներ, Սբ. Էջմիածնի Մայր տաճար, Զվարթնոց |
| Մայիսի 28 |
Էքսկուրսիա դեպի Խոր Վիրապ, Նորավանք Երեկոյան՝ տոնական համերգ եւ հրավառություն Հանրապետության Հրապարակում |
| Մայիսի 29 |
Էքսկուրսիա դեպի Սարդարապատ, Երերույք |
| Մայիսի 30 |
Տեղափոխում օդանավակայան, մեկնում |
Ծրագրի արժեքը 1 անձի համար, եթե մասնակիցների ընդհանուր թիվը 15-25 է:
|
Ծրագրի գինը ներառում է.
- Հյուրանոցի արժեքը
- Սնունդը՝ օրը 3 անգամ
- Էքսկուրսիաների ընթացքում տրամադրվող զովացուցիչ ըմպելիքների արժեքը
- Տրանսպորտային ծախսերը
- Պրոֆեսիոնալ, բազմալեզու էքսկուրսավարի ծառայությունը
- Պատմամշակութային վայրերի տոմսերի արժեքը
Ծրագրի գինը չի ներառում.
- Ինքնաթիռի տոմսի արժեքը
- Օդանավակայանի հարկերը
- Մուտքի թույլտվության (վիզայի) արժեքը։ Այն կարելի է ստանալ Երեւանի օդանավակայանում կամ Ինտերնետի միջոցով
- Ապահովագրության արժեքը
Լրացուցիչ տեղեկություններ.
- Ծրագրի գինը հաշվարկված է հյուրանոցում 6 անգամ գիշերելու դեպքում։
- Ծրագրի չօգտագործված մասերի գումարը վերադարձման ենթակա չէ։
- 15-ից պակաս մասնակիցների դեպքում ծրագրի արժեքն աճում է, իսկ 25-ից ավելի դեպքում` նվազում է եւ ենթակա է լրացուցիչ քննարկման։
- Ծրագրի մասնակիցները կարող են հյուրանոցների փոխարեն բնակվել Երեւանի կենտրոնում գտնվող բարձրակարգ բնակարաններում՝ ըստ իրենց ցանկության։ Այդ դեպքում ծրագրի արժեքը նվազում է եւ ենթակա է լրացուցիչ քննարկման։
- Ծրագրի մասնակիցները կարող են նաեւ բնակվել հայկական ընտանիքներում (Երեւանի կենտրոնում)՝ ըստ իրենց ցանկության։ Այդ դեպքում ծրագրի արժեքը նվազում է եւ ենթակա է լրացուցիչ քննարկման։
- Ներկայացված ծրագրից դուրս լրացուցիչ ծառայություններ ցանկանալու դեպքում՝ գինը ենթակա է լրացուցիչ քննարկման։
|
|