logo arm  eng  fr  de  rus   masis
  Ծառայություններ Հայաստան այցելող հյուրերին
logo Գլխավոր էջ | Պարտավորություններ | Հարցեր | Հաճախորդներ | Ֆոտոալբոմ | Կարծիքներ | Անձնակազմ | Կապ |
. . . . . . . . . . .


Հատուկ առաջարկ Ղարաբաղում !!!
Արմենիա հյուրանոց



Հատուկ առաջարկ Երևանում!!!
Արարատ հյուրանոց





Էքսկուրսիա Երեւանի կոնյակի գործարան

Yerevan Brandy Company


ԱՐԱՐԱՏ կոնյակի լեգենդը
ՏՐՆԴԵԶ  

Հայ Առաքելական եկեղեցու կարեւոր տոներից մեկը Տրնդեզն է, որը խորհրդանշում է քառասնօրյա Հիսուսին տաճարին ներկայացնելը: Փետրվարի 14-ին հայ եկեղեցին այս տոնը նշում է կրոնական մեծ ծիսակատարությամբ ու շուքով: Այնուամենայնիվ տոնակատարությունն իր մեջ ունի նաեւ անհիշելի ժամանակներից սերող գծեր, որոնք կապված են արեւի պաշտամունքի եւ գարնան գալուստի հետ: Այս օրը մարդիկ խարույկ են վառում` տոնը համեմելով ավանդական պարերով ու երգերով:

9 - 18 փետրվար, 2010
Փետրվարի 9 Ժամանում Երեւան, տեղափոխում օդանավակայանից հյուրանոց
Երեկոյան փոքր շրջայց Երեւանում, բարի գալստյան երեկո ռեստորանում
Փետրվարի 10 Շրջայց Երեւանում` այցելություն Մատենադարան
Էքսկուրսիա դեպի Սբ. Էջմիածնի Մայր Տաճար , Զվարթնոց
Փետրվարի 11 Էքսկուրսիա դեպի Սարդարապատ
Կեսօրին, ըստ ցանկության, այցելություն Վերնիսաժ
Փետրվարի 12 Էքսկուրսիա դեպի Խոր Վիրապ
Փետրվարի 13 Մեկնում դեպի Ծաղկաձոր, տեղավորում բարձրակարգ հյուրանոցներից որեւէ մեկում (ըստ Ձեր ընտրության` համաձայն գնացուցակի)
Մասնակցություն երեկոյան պատարագին Կեչառիսում
Փետրվարի 14 Մասնակցություն Տրնդեզի տոնակատարությանը Ծաղկաձորում
Փետրվարի 15 Ազատ ժամանց Ծաղկաձորում` ճոպանուղի, ձմեռային սպորտաձեւեր (սահնակ, դահուկ)
Փետրվարի 16 Էքսկուրսիա Ծաղկաձորից դեպի Սեւանա լիճ
Փետրվարի 17 Հաճելի ժամանց Ծաղկաձորում
Փետրվարի 18 Տեղափոխում հանգստյան տնից օդանավակայան, մեկնում Հայաստանից


Ծրագրի արժեքը 1 անձի համար, եթե մասնակիցների ընդհանուր թիվը 15-25 է.

Հյուրանոցներ 1 տեղանոց 2 տեղանոց
Երեւանում` Անի Պլազա, Ավիատրանս, Եվրոպա
Ծաղկաձորում` ԵՊՀ հանգստյան տուն
370000 AMD 280000 AMD
Երեւանում` Կոնգրես
Ծաղկաձորում` ԵՊՀ հանգստյան տուն
370000 AMD 300000 AMD
Երեւանում` Երեւան Գոլդեն Թուլիփ
Ծաղկաձորում` Կեչառիս
540000 AMD 395000 AMD
Երեւանում` Արմենիա Մարիոտտ
Ծաղկաձորում` Կեչառիս
630000 AMD 420000 AMD

Ծրագրի գինը ներառում է.
- Հյուրանոցի եւ հանգստյան տան արժեքը Երեւանում եւ Ծաղկաձորում
- Սնունդը` օրը 3 անգամ
- Տրանսպորտային ծախսերը
- Էքսկուրսիաների ընթացքում տրամադրվող զովացուցիչ ըմպելիքների արժեքը
- Պրոֆեսիոնալ, բազմալեզու էքսկուրսավարի ծառայությունը
- Պատմամշակութային վայրերի տոմսերի արժեքը

Ծրագրի գինը չի ներառում.
- Ինքնաթիռի տոմսի արժեքը
- Օդանավակայանի հարկերը
- Մուտքի թույլտվության (վիզայի) արժեքը։ Այն կարելի է ստանալ Երեւանի օդանավակայանում կամ Ինտերնետի միջոցով
- Ապահովագրության արժեքը

Լրացուցիչ տեղեկություններ.
- Ծրագրի գինը հաշվարկված է հյուրանոցում 9 անգամ գիշերելու դեպքում (4 գիշեր Երեւանում, 5 գիշեր Ծաղկաձորում)։
- Ծրագրի չօգտագործված մասերի գումարը վերադարձման ենթակա չէ։
- 15-ից պակաս մասնակիցների դեպքում ծրագրի արժեքն աճում է, իսկ 25-ից ավելի դեպքում` նվազում է եւ ենթակա է լրացուցիչ քննարկման։
- Ծրագրի մասնակիցները կարող են հյուրանոցների փոխարեն բնակվել Երեւանի կենտրոնում գտնվող բարձրակարգ բնակարաններում՝ ըստ իրենց ցանկության։ Այդ դեպքում ծրագրի արժեքը նվազում է եւ ենթակա է լրացուցիչ քննարկման։
- Ծրագրի մասնակիցները կարող են նաեւ բնակվել հայկական ընտանիքներում (Երեւանի կենտրոնում)՝ ըստ իրենց ցանկության։ Այդ դեպքում ծրագրի արժեքը նվազում է եւ ենթակա է լրացուցիչ քննարկման։
- Ներկայացված ծրագրից դուրս լրացուցիչ ծառայություններ ցանկանալու դեպքում՝ գինը ենթակա է լրացուցիչ քննարկման։
2002 - 2010, © «Հյուր Սերվիս» ՍՊԸ;    Էջը թարմացվել է 19.07.2010