|
|
| ՎԱՐԴԱՎԱՌ |
Հայոց ավանդական տոնացույցում Վարդավառն ամառային ամենամեծ տոնն է: Այն իր էությամբ բնապաշտական տոն է եւ գալիս է հազարամյակների խորքից: Հեթանոսական Հայաստանում այն նվիրված էր սիրո եւ գեղեցկության աստվածուհի Աստղիկին, որը վարդեր նվիրելով ու վարդաջուր ցողելով` սեր էր սփռում ամենուր: Քրիստոնեություն ընդունումից հետո եկեղեցին տոնը փոխարինում է Քրիստոսի «Այլակերպության» ու «Պայծառակերպության» տոնով:
Վարդավառի տոնակատարությունը Հայաստանում ուղեկցվում է երգ ու պարով, խաղերով ու ջրցանությամբ: |
| 5 - 14 հուլիս, 2010 |
| Հուլիսի 5 |
Ժամանում Երեւան, տեղափոխում օդանավակայանից հյուրանոց, երեկոյան ոտքով զբոսանք, մերձեցման երեկո սրճարանում |
| Հունիսի 6 |
Շրջայց Երեւանում՝ Էրեբունի թանգարան, Մատենադարան, Ջրաշխարհ |
| Հուլիսի 7 |
էքսկուրսիա դեպի Խոր Վիրապ, Նորավանք |
| Հուլիսի 8 |
Էքսկուրսիա դեպի Սբ. Էջմիածնի Մայր Տաճար, Սարդարապատ,
Զվարթնոց |
| Հուլիսի 9 |
Էքսկուրսիա դեպի Արագած, Քարի լիճ, Ամբերդ |
| Հուլիսի 10 |
Ազատ օր Երեւանում |
| Հուլիսի 11 |
Էքսկուրսիա դեպի Գեղարդ, Գառնի (մասնակցություն Վարդավառի տոնակատարությանը Գառնիում) |
| Հուլիսի 12 |
Էքսկուրսիա դեպի Գոշավանք, Հաղարծին, Սեւանավանք, հանգիստ Սեւանա լճի ափին, Ծաղկաձոր, գիշերում Ծաղկաձորում (ըստ Ձեր ընտրության` համաձայն գնացուցակի) |
| Հուլիսի 13 |
Էքսկուրսիա Ծաղկաձորում, այցելություն Կեչառիսի եկեղեցական համալիր
Վերադարձ Երեւան |
| Հուլիսի 14 |
Տեղափոխում հանգստյան տնից օդանավակայան, մեկնում Հայաստանից |
Ծրագրի արժեքը 1 անձի համար, եթե մասնակիցների ընդհանուր թիվը 15-25 է.
|
Ծրագրի գինը ներառում է.
- Հյուրանոցի եւ հանգստյան տան արժեքը Երեւանում եւ Ծաղկաձորում
- Սնունդը՝ օրը 3 անգամ
- Տրանսպորտային ծախսերը
- Էքսկուրսիաների ընթացքում տրամադրվող զովացուցիչ ըմպելիքների արժեքը
- Պրոֆեսիոնալ, բազմալեզու էքսկուրսավարի ծառայությունը
- Պատմամշակութային վայրերի տոմսերի արժեքը
Ծրագրի գինը չի ներառում.
- Ինքնաթիռի տոմսի արժեքը
- Օդանավակայանի հարկերը
- Մուտքի թույլտվության (վիզայի) արժեքը։ Այն կարելի է ստանալ Երեւանի օդանավակայանում կամ
Ինտերնետի միջոցով
- Ապահովագրության արժեքը
Լրացուցիչ տեղեկություններ.
- Ծրագրի գինը հաշվարկված է հյուրանոցում 9 անգամ գիշերելու համար (8 գիշեր Երեւանում, 1 գիշեր Ծաղկաձորում)։
- Ծրագրի չօգտագործված մասերի գումարը վերադարձման ենթակա չէ։
- 15-ից պակաս մասնակիցների դեպքում ծրագրի արժեքն աճում է, իսկ 25-ից ավելի դեպքում` նվազում է եւ ենթակա է լրացուցիչ քննարկման։
- Ծրագրի մասնակիցները կարող են հյուրանոցների փոխարեն բնակվել Երեւանի կենտրոնում գտնվող
բարձրակարգ բնակարաններում՝ըստ իրենց ցանկության։ Այդ դեպքում ծրագրի արժեքը նվազում է եւ ենթակա է լրացուցիչ քննարկման։
- Ծրագրի մասնակիցները կարող են նաեւ բնակվել հայկական ընտանիքներում (Երեւանի կենտրոնում)՝ ըստ իրենց ցանկության։ Այդ դեպքում ծրագրի արժեքը նվազում է եւ ենթակա է լրացուցիչ քննարկման։
- Ներկայացված ծրագրից դուրս լրացուցիչ ծառայություններ ցանկանալու դեպքում՝ գինը ենթակա է լրացուցիչ քննարկման։
|
|