|
|
| 31 Մարտ - 9 Ապրիլ, 2010 |
| Մարտի 31 |
Ժամանում Երեւան, տեղափոխում օդանավակայանից հյուրանոց, երեկոյան՝ փոքր շրջայց Երեւանում |
| Ապրիլի 1 |
Էքսկուրսիա դեպի Գառնի եւ Գեղարդ (եկեղեցական համերգ Գեղարդի ժայռափոր եկեղեցում) |
| Ապրիլի 2 |
Էքսկուրսիա դեպի Խոր Վիրապ, Նորավանք |
| Ապրիլի 3 |
Երեւան՝ այցելություն Վերնիսաժ (արվեստի եւ հնաոճ իրերի տոնավաճառ), երեկոյան մասնակցություն «Զատկի ձու ներկելու եւ փլավ եփելու» արարողությանը |
| Ապրիլի 4 |
Էքսկուրսիա դեպի Սբ. Էջմիածնի Մայր Տաճար (մասնակցություն Սբ. Զատկի պատարագին), Զվարթնոց, ավանդական Զատկի ճաշ Երեւանում |
| Ապրիլի 5 |
Էքսկուրսիա դեպի Սեւանավանք, Գոշավանք, Հաղարծին |
| Ապրիլի 6 |
Շրջայց Երեւանում՝ այցելություն Էրեբունի թանգարան,
Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի,
Ծիծեռնակաբերդ,
Կոնյակի գործարան |
| Ապրիլի 7 |
Էքսկուրսիա դեպի Սարդարապատ, Երերույք |
| Ապրիլի 8 |
Էքսկուրսիա դեպի Օշական, վերադարձ Երեւան՝ այցելություն
Մատենադարան Երեկոյան հրաժեշտի խնջույք ռեստորանում |
| Ապրիլի 9 |
Տեղափոխում հյուրանոցից օդանավակայան, մեկնում Հայաստանից |
Ծրագրի արժեքը 1 անձի համար, եթե մասնակիցների ընդհանուր թիվը 15-25 է.
|
Ծրագրի գինը ներառում է.
- Հյուրանոցի արժեքը
- Սնունդը՝ օրը 3 անգամ
- Տրանսպորտային ծախսերը
- Էքսկուրսիաների ընթացքում տրամադրվող զովացուցիչ ըմպելիքների արժեքը
- Պրոֆեսիոնալ, բազմալեզու էքսկուրսավարի ծառայությունը
- Պատմամշակութային վայրերի եւ համերգի տոմսերի արժեքը
Ծրագրի գինը չի ներառում.
- Ինքնաթիռի տոմսի արժեքը
- Օդանավակայանի հարկերը
- Մուտքի թույլտվության (վիզայի) արժեքը։ Այն կարելի է ստանալ Երեւանի օդանավակայանում կամ
Ինտերնետի միջոցով
- Ապահովագրության արժեքը
Լրացուցիչ տեւեկություններ.
- Ծրագրի գինը հաշվարկված է հյուրանոցում 9 անգամ գիշերելու դեպքում։
- Ծրագրի չօգտագործված մասերի գումարը վերադարձման ենթակա չէ։
- 15-ից պակաս մասնակիցների դեպքում ծրագրի արժեքն աճում է, իսկ 25-ից ավելի դեպքում` նվազում է եւ ենթակա է լրացուցիչ քննարկման։
- Ծրագրի մասնակիցները կարող են հյուրանոցների փոխարեն բնակվել Երեւանի կենտրոնում գտնվող
բարձրակարգ բնակարաններում՝ ըստ իրենց ցանկության։ Այդ դեպքում ծրագրի արժեքը նվազում է եւ ենթակա է լրացուցիչ քննարկման։
- Ներկայացված ծրագրից դուրս լրացուցիչ ծառայություններ ցանկանալու դեպքում՝ գինը ենթակա է լրացուցիչ քննարկման։
|
|