|
|
| 10 ՕՐՅԱ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ |
| Առաջին օր |
Ժամանում Երեւան, տեղափոխում օդանավակայանից հյուրանոց Էքսկուրսիա դեպի
Գառնի եւ Գեղարդ (եկեղեցական համերգ Գեղարդի ժայռափոր եկեղեցում) |
| Երկրորդ օր |
Էքսկուրսիա դեպի Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե եկեղեցիներ, Սբ. Էջմիածնի Մայր Տաճար, Զվարթնոց |
| Երրորդ օր |
Շրջայց Երեւանում՝ այցելություն Էրեբունի թանգարան, Մատենադարան, Ծիծեռնակաբերդ |
| Չորրորդ օր |
Էքսկուրսիա դեպի Սարդարապատ, Երերույք |
| Հինգերորդ օր |
Ազատ օր |
| Վեցերորդ օր |
Էքսկուրսիա դեպի Խոր Վիրապ, Նորավանք |
| Յոթերորդ օր |
Ուղեւորություն դեպի Հաղպատ, Սանահին (գիշերակաց Լոռիում` Ավան Ձորագետ հյուրանոցում) |
| Ութերորդ օր |
Էքսկուրսիա դեպի Օձուն, Ամբերդ, վերադարձ Երեւան |
| Իններորդ օր |
Էքսկուրսիա դեպի Ծաղկաձոր, Նորատուս, Սեւանավանք, հանգիստ Սեւանա լճի ափին |
| Տասներորդ օր |
Տեղափոխում հյուրանոցից օդանավակայան, մեկնում Հայաստանից |
Ծրագրի արժեքը 1 անձի համար, եթե մասնակիցների ընդհանուր թիվը 15-25 է.
|
Ծրագրի գինը ներառում է.
- Հյուրանոցի արժեքը
- Սնունդը՝ օրը 3 անգամ
- Տրանսպորտային ծախսերը
- Էքսկուրսիաների ընթացքում տրամադրվող զովացուցիչ ըմպելիքների արժեքը
- Պրոֆեսիոնալ, բազմալեզու էքսկուրսավարի ծառայությունը
- Պատմամշակութային վայրերի եւ համերգի տոմսերի արժեքը
Ծրագրի գինը չի ներառում.
- Ինքնաթիռի տոմսի արժեքը
- Օդանավակայանի հարկերը
- Մուտքի թույլտվության (վիզայի) արժեքը։ Այն կարելի է ստանալ Երեւանի օդանավակայանում կամ
Ինտերնետի միջոցով
- Ապահովագրության արժեքը
Լրացուցիչ տեղեկություններ.
- Ծրագրի գինը հաշվարկված է հյուրանոցում 9 անգամ գիշերելու դեպքում (8 գիշեր Երեւանում, 1 գիշեր Լոռիում)։
- Ծրագրի չօգտագործված մասերի գումարը վերադարձման ենթակա չէ։
- 15-ից պակաս մասնակիցների դեպքում ծրագրի արժեքն աճում է, իսկ 25-ից ավելի դեպքում` նվազում է եւ ենթակա է լրացուցիչ քննարկման։
- Ծրագրի մասնակիցները կարող են հյուրանոցների փոխարեն բնակվել Երեւանի կենտրոնում գտնվող
բարձրակարգ բնակարաններում՝ ըստ իրենց ցանկության։ Այդ դեպքում ծրագրի արժեքը նվազում է եւ ենթակա է լրացուցիչ քննարկման։
- Ծրագրի մասնակիցները կարող են նաեւ բնակվել հայկական ընտանիքներում (Երեւանի կենտրոնում)՝ ըստ իրենց ցանկության։ Այդ դեպքում ծրագրի արժեքը նվազում է եւ ենթակա է լրացուցիչ քննարկման։
- Ներկայացված ծրագրից դուրս լրացուցիչ ծառայություններ ցանկանալու դեպքում՝ գինը ենթակա է լրացուցիչ քննարկման։
|
|