logo arm  eng  fr  de  rus   masis
  Ծառայություններ Հայաստան այցելող հյուրերին
logo Գլխավոր էջ | Պարտավորություններ | Հարցեր | Հաճախորդներ | Ֆոտոալբոմ | Կարծիքներ | Անձնակազմ | Կապ |
. . . . . . . . . . .



Կատալոգ 2009 !!!
Eng_Arm_Catalogue_2009

Հայ-Անգլ
Eng_Fr_Catalogue_2009

Անգլ-Ֆր
14 ՕՐՅԱ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ  

Առաջին օր Ժամանում Երեւան, տեղափոխում հյուրանոց, երեկոյան՝ մերձեցման երեկո ռեստորանում
Երկրորդ օր Էքսկուրսիա դեպի Գառնի, Գեղարդ (եկեղեցական համերգ), խնջույք Գառնու ձորում
Երրորդ օր Շրջայց Երեւանում` այցելություն Էրեբունի թանգարան, Մատենադարան, Ծիծեռնակաբերդ
Չորրորդ օր Էքսկուրսիա դեպի Սբ. Հռիփսիմե եւ Սբ. Գայանե եկեղեցիներ, Սբ. Էջմիածնի Մայր տաճար, Զվարթնոց
Հինգերորդ օր Ազատ օր
Վեցերորդ օր Մեկնում Երեւանից դեպի Խոր Վիրապ, Արենի (այցելություն գինու գործարան), Նորավանք, Ջերմուկ (գիշերում Ջերմուկում Արմենիա հյուրանոցում)
Յոթերորդ օր Մեկնում Ջերմուկից դեպի Քարահունջ, Ստեփանակերտ, շրջայց քաղաքում
Գիշերում Ստեփանակերտում (Հեղնար կամ Նաիրի հյուրանոցներից մեկում)
Ութերորդ օր Էքսկուրսիա դեպի Գանձասար, Ասկերան (գիշերում Ստեփանակերտում)
Իններորդ օր Մեկնում Ստեփանակերտից դեպի Շուշի (այցելություն Սբ. Ղազանչեցոց եկեղեցի), Գորիս, վերադարձ Երեւան
Տասներորդ օր Ազատ օր
Տասնմեկերորդ օր Էքսկուրսիա դեպի Ծաղկաձոր, Կեչառիս, Սեւանավանք, հանգիստ Սեւանա լճի ափին, Դիլիջան, Հաղարծին
Տասներկուերորդ օր Էքսկուրսիա դեպի Սանահին, Հաղպատ
Տասներեքերորդ օր Էքսկուրսիա դեպի Օշական, Սաղմոսավանք, Ամբերդ
Երեկոյան՝ հրաժեշտի խնջույք Երեւանում
Տասնչորսերորդ օր Տեղափոխում օդանավակայան, մեկնում Հայաստանից


Ծրագրի արժեքը 1 անձի համար, եթե մասնակիցների ընդհանուր թիվը 15-25 է.

Հյուրանոցներ 1 տեղանոց 2 տեղանոց
Անի Պլազա, Ավիատրանս, Եվրոպա 650000 AMD 470000 AMD
Կոնգրես 650000 AMD 530000 AMD
Երեւան Գոլդեն Թուլիփ 890000 AMD 640000 AMD
Արմենիա Մարիոտտ 1110000 AMD 720000 AMD

Ծրագրի գինը ներառում է.
- Հյուրանոցի արժեքը Երեւանում, Ջերմուկում եւ Արցախում
- Սնունդը՝ օրը 3 անգամ
- Էքսկուրսիաների ընթացքում տրամադրվող զովացուցիչ ըմպելիքների արժեքը
- Հայաստանյան եւ Արցախյան տրանսպորտային ծախսերը
- Մուտքի թույլտվության (վիզայի) արժեքը Արցախ
- Պրոֆեսիոնալ, բազմալեզու էքսկուրսավարի ծառայությունը
- Պատմամշակութային վայրերի տոմսերի արժեքը

Ծրագրի գինը չի ներառում.
- Ինքնաթիռի տոմսի արժեքը
- Օդանավակայանի հարկերը
- Մուտքի թույլտվության (վիզայի) արժեքը Հայաստան (այն կարելի է ստանալ Երեւանի օդանավակայանում կամ Ինտերնետի միջոցով)
- Ապահովագրության արժեքը

Լրացուցիչ տեղեկություններ.
- Ծրագրի գինը հաշվարկված է հյուրանոցում 13 անգամ գիշերելու դեպքում (10 գիշեր Երեւանում, 1 գիշեր Ջերմուկում, 2 գիշեր Ստեփանակերտում)։
- Ծրագրի չօգտագործված մասերի գումարը վերադարձման ենթակա չէ։
- 15-ից պակաս մասնակիցների դեպքում ծրագրի արժեքն աճում է, իսկ 25-ից ավելի դեպքում` նվազում է եւ ենթակա է լրացուցիչ քննարկման։
- Ծրագրի մասնակիցները կարող են հյուրանոցների փոխարեն բնակվել Երեւանի կենտրոնում գտնվող բարձրակարգ բնակարաններում՝ ըստ իրենց ցանկության։ Այդ դեպքում ծրագրի արժեքը նվազում է եւ ենթակա է լրացուցիչ քննարկման։
- Ծրագրի մասնակիցները կարող են նաեւ բնակվել հայկական ընտանիքներում (Երեւանի կենտրոնում)՝ ըստ իրենց ցանկության։ Այդ դեպքում ծրագրի արժեքը նվազում է եւ ենթակա է լրացուցիչ քննարկման։
- Ներկայացված ծրագրից դուրս լրացուցիչ ծառայություններ ցանկանալու դեպքում՝ գինը ենթակա է լրացուցիչ քննարկման։
2002 - 2009, © «Հյուր Սերվիս» ՍՊԸ;    Էջը թարմացվել է 27.06.2009