|
 |
|
|
Նորություններ
|
|
 |
14 ՕՐՅԱ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ |
|
| Առաջին օր |
Ժամանում Երեւան, տեղափոխում հյուրանոց, երեկոյան՝ կարճ շրջայց Երեւանում |
| Երկրորդ օր |
Էքսկուրսիա դեպի Գառնի, Գեղարդ |
| Երրորդ օր |
Շրջայց Երեւանում` այցելություն Էրեբունի թանգարան, Մատենադարան, Ծիծեռնակաբերդ |
| Չորրորդ օր |
Էքսկուրսիա դեպի Սբ. Հռիփսիմե եւ Սբ. Գայանե եկեղեցիներ, Սբ. Էջմիածնի Մայր տաճար, Զվարթնոց |
| Հինգերորդ օր |
Ազատ օր |
| Վեցերորդ օր |
Մեկնում Երեւանից դեպի Խոր Վիրապ, Արենի (այցելություն գինու գործարան),
Նորավանք, Ջերմուկ (գիշերում Ջերմուկ Արմենիա հյուրանոցում) |
| Յոթերորդ օր |
Մեկնում Ջերմուկից դեպի Քարահունջ, Ստեփանակերտ, շրջայց քաղաքում Գիշերում Ստեփանակերտում (Հեղնար կամ Նաիրի հյուրանոցներից մեկում) |
| Ութերորդ օր |
Էքսկուրսիա դեպի Գանձասար, Ասկերան (գիշերում Ստեփանակերտում) |
| Իններորդ օր |
Մեկնում Ստեփանակերտից դեպի Շուշի (այցելություն Սբ. Ղազանչեցոց եկեղեցի),
Գորիս, վերադարձ Երեւան |
| Տասներորդ օր |
Ազատ օր |
| Տասնմեկերորդ օր |
Էքսկուրսիա դեպի Ծաղկաձոր, Կեչառիս, Սեւանավանք, հանգիստ
Սեւանա լճի ափին, Դիլիջան, Հաղարծին |
| Տասներկուերորդ օր |
Էքսկուրսիա դեպի Սանահին, Հաղպատ |
| Տասներեքերորդ օր |
Էքսկուրսիա դեպի Օշական, Սաղմոսավանք, Ամբերդ |
| Տասնչորսերորդ օր |
Տեղափոխում օդանավակայան, մեկնում Հայաստանից |
Ծրագրի արժեքը 1 անձի համար, եթե մասնակիցների ընդհանուր թիվը 15-25 է.
|
Ծրագրի գինը ներառում է.
- Հյուրանոցի արժեքը Երեւանում (10 գիշեր);
- Հյուրանոցի արժեքը Արցախում (2 գիշեր);
- Հյուրանոցի արժեքը Ջերմուկում (1 գիշեր);
- Նախաճաշ՝ 13 անգամ;
- Տրանսպորտային ծախսերը;
- Պրոֆեսիոնալ էքսկուրսավարի ծառայությունը;
- Էքսկուրսիաների ընթացքում տրամադրվող զովացուցիչ ըմպելիքների արժեքը;
- Պատմամշակութային վայրերի տոմսերի արժեքը;
- Մուտքի թույլտվության (վիզայի) արժեքը Արցախ;
- Ուղեւորների եւ տրանսպորտի ապահովագրություն:
Լրացուցիչ տեղեկություններ.
- Ծրագրի չօգտագործված մասերի գումարը վերադարձման ենթակա չէ։
- 15-ից պակաս մասնակիցների դեպքում ծրագրի արժեքն աճում է, իսկ 25-ից ավելի դեպքում` նվազում է եւ ենթակա է լրացուցիչ քննարկման։
- Ծրագրի մասնակիցները կարող են հյուրանոցների փոխարեն բնակվել Երեւանի կենտրոնում գտնվող
բարձրակարգ բնակարաններում՝ ըստ իրենց ցանկության։ Այդ դեպքում ծրագրի արժեքը նվազում է եւ ենթակա է լրացուցիչ քննարկման։
- Ներկայացված ծրագրից դուրս լրացուցիչ ծառայություններ ցանկանալու դեպքում՝ գինը ենթակա է լրացուցիչ քննարկման։
Ներբեռնել ծրագիրի մանրամասն տարբերակը
|
|