logo arm  eng  fr  de  rus   masis
  Ծառայություններ Հայաստան այցելող հյուրերին
logo Գլխավոր էջ | Պարտավորություններ | Հարցեր | Հաճախորդներ | Ֆոտոալբոմ | Կարծիքներ | Անձնակազմ | Կապ |
. . . . . . . . . . .


Հատուկ առաջարկ Ղարաբաղում !!!
Արմենիա հյուրանոց



Հատուկ առաջարկ Երևանում!!!
Արարատ հյուրանոց





Էքսկուրսիա Երեւանի կոնյակի գործարան

Yerevan Brandy Company


ԱՐԱՐԱՏ կոնյակի լեգենդը
12 ՕՐՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ  

Առաջին օր Ժամանում Երեւան, տեղափոխում հյուրանոց
Երկրորդ օր Էքսկուրսիա դեպի Գառնի, Գեղարդ (եկեղեցական համերգ Գեղարդի ժայռափոր եկեղեցում), Երեկոյան՝ ոտքով զբոսանք, բարի գալստյան երեկո սրճարանում (կենդանի երաժշտություն)
Երրորդ օր Էքսկուրսիա դեպի Սբ. Հռիփսիմե եւ Սբ. Գայանե եկեղեցիներ, Սբ. Էջմիածնի Մայր տաճար, Զվարթնոց
Երեկոյան՝ համերգ Երեւանում
Չորրորդ օր Էքսկուրսիա դեպի Սաղմոսավանք, Արագած լեռ` զբոսանք եւ հանգիստ Քարի լճի ափին, Ամբերդ
Հինգերորդ օր Ազատ օր, երեկոյան ուրախ ժամանց պարային ակումբում
Վեցերորդ օր Շրջայց Երեւանում` այցելություն Մատենադարան, Ծիծեռնակաբերդ, Երեւանի Պետական Համալսարան, Երգի Պետական Թատրոն
Երեկոյան՝ շոու ակումբ (երգեր, պարեր)
Յոթերորդ օր Էքսկուրսիա դեպի Ծաղկաձոր, Կեչառիս, ճոպանուղի, Հաղարծին (խնջույք Հաղարծնի անտառում), Սեւանա լիճ
Ութերորդ օր Մեկնում Երեւանից դեպի Խոր Վիրապ, Նորավանք, Ստեփանակերտ (գիշերակաց Ստեփանակերտում Հեղնար կամ Նաիրի հյուրանոցներից մեկում)
Իններորդ օր Էքսկուրսիա դեպի Գանձասար, Ասկերան (գիշերակաց Ստեփանակերտում)
Տասներորդ օր Մեկնում Ստեփանակերտից դեպի Շուշի (այցելություն Սբ. Ղազանչեցոց եկեղեցի), Քարահունջ, Ջերմուկ, Երեւան
Տասնմեկերորդ օր Երեկոյան՝ հրաժեշտի խնջույք Երեւանում
Տասներկուերորդ օր Տեղափոխում օդանավակայան, մեկնում Հայաստանից


Ծրագրի արժեքը 1 անձի համար, եթե մասնակիցների ընդհանուր թիվը 15-25 է.

Պանդոկ 2 տեղանոց 4 տեղանոց
Էնվոյ հոսթել 285000 AMD 265000 AMD
Հյուրանոց 1 տեղանոց 2 տեղանոց
Օլիմպիա, Ռեժինե 475000 AMD 355000 AMD

Ծրագրի գինը ներառում է.
- Գիշերակացի արժեքը Երեւանում եւ Ստեփանակերտում
- Սնունդը՝ օրը 3 անգամ
- Էքսկուրսիաների ընթացքում տրամադրվող զովացուցիչ ըմպելիքների արժեքը
- Հայաստանյան եւ Արցախյան տրանսպորտային ծախսերը
- Մուտքի թույլտվության (վիզայի) արժեքը Արցախ
- Պրոֆեսիոնալ, բազմալեզու էքսկուրսավարի ծառայությունը
- Պատմամշակութային վայրերի եւ համերգի տոմսերի արժեքը

Ծրագրի գինը չի ներառում.
- Ինքնաթիռի տոմսի արժեքը
- Օդանավակայանի հարկերը
- Մուտքի թույլտվության (վիզայի) արժեքը Հայաստան (այն կարելի է ստանալ Երեւանի օդանավակայանում կամ Ինտերնետի միջոցով)
- Ապահովագրության արժեքը

Լրացուցիչ տեղեկություններ.
- Ծրագրի գինը հաշվարկված է 11 անգամ գիշերելու դեպքում (9 գիշեր Երեւանում, 2 գիշեր Ստեփանակերտում)
- Ծրագրի չօգտագործված մասերի գումարը վերադարձման ենթակա չէ։
- 15-ից պակաս մասնակիցների դեպքում ծրագրի արժեքն աճում է, իսկ 25-ից ավելի դեպքում` նվազում է եւ ենթակա է լրացուցիչ քննարկման։
- Ծրագրի մասնակիցները կարող են հյուրանոցների փոխարեն բնակվել Երեւանի կենտրոնում գտնվող բարձրակարգ բնակարաններում՝ ըստ իրենց ցանկության։ Այդ դեպքում ծրագրի արժեքը նվազում է եւ ենթակա է լրացուցիչ քննարկման։
- Ծրագրի մասնակիցները կարող են նաեւ բնակվել հայկական ընտանիքներում (Երեւանի կենտրոնում)՝ ըստ իրենց ցանկության։ Այդ դեպքում ծրագրի արժեքը նվազում է եւ ենթակա է լրացուցիչ քննարկման։
- Ներկայացված ծրագրից դուրս լրացուցիչ ծառայություններ ցանկանալու դեպքում՝ գինը ենթակա է լրացուցիչ քննարկման։
2002 - 2010, © «Հյուր Սերվիս» ՍՊԸ;    Էջը թարմացվել է 19.07.2010