logo arm  eng  fr  de  rus   masis
  Ծառայություններ Հայաստան այցելող հյուրերին
logo Գլխավոր էջ | Պարտավորություններ | Հարցեր | Հաճախորդներ | Ֆոտոալբոմ | Կարծիքներ | Անձնակազմ | Կապ |
. . . . . . . . . . .





Բուկլետ 2010 !!!
Eng_Arm_Catalogue_2010

Անգլ.-Հայ.
Eng_Fr_Catalogue_2010

Անգլ.-Ֆր.
ՍՏԱՆԴԱՐՏ ԵՎ ՏՈՆԱԿԱՆ ՓԱԹԵԹՆԵՐ   

Շուտով արձակուրդներ են եւ մտքում արդեն գծագրվում են ճամփորդական ծրագրեր....
Ստորեւ ներկայացված մեր փաթեթները կօգնեն ամբողջականացնել ու համակարգել այդ ծրագրերը:

Ստանդարտ փաթեթներում ընդգրկել ենք զբոսաշրջային անհոգ հանգստի բոլոր գործոնները` հյուրանոց, սնունդ, հետաքրքիր ու ճանաչողական բազմաթիվ էքսկուրսիաներ: Փաթեթները նախատեսված են տարիքային տարբեր խմբերի եւ անհատների համար: Իրականացման ժամկետներն ազատ են տարվա ցանկացած եղանակների համար:

Տոնական ծրագրերում Հայաստանի հմայքը միացրել ենք ազգային մեծ տոների հետ: Ծրագրերը ներկայացնում են Հայաստանը` երեկ, այսօր եւ ինչու չէ, ուրվագծում են ապագայում նոր հանդիպումների առիթներ: Սրանք հիանալի հնարավորություն են ընձեռում` ճամփորդելու հետ զուգահեռ թափանցել ժողովրդի ներաշխարհ, հասկանալ նրա հավաքական կերպարի արտահայտիչ առանձնահատկությունները:

Զբոսաշրջային գործակալներին առաջարկում ենք համագործակցության ճկուն համակարգ: Փաթեթներն այնպես են կազմված, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի փոփոխություններ կատարել այցելվող տեսարժան վայրերի ցուցակում: Ներկայացված գները ենթարկա են լրացուցիչ քննարկման` ըստ խմբի մասնակիցների քանակի: Իսկ ծրագրի իրականացումը ենթադրում է փոխհամաձայնության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություն:

Սիրով կսպասենք համագործակցության առաջարկների...

Ստանդարտ Փաթեթներ
3 օրյա ծրագիր Արցախում 10 օրյա ծրագիր Հայաստանում
5 օրյա ծրագիր Ծաղկաձորում 12 օրյա երիտասարդական ծրագիր
7 օրյա ծրագիր Հայաստանում 14 օրյա ծրագիր Հայաստանում եւ Արցախում


Տոնական Փաթեթներ
5 - 14 Հունվար, 2010 «Սուրբ Ծնունդը Հայաստանում»
9 - 18 Փետրվար, 2010 «Տրնդեզ»
31 Մարտ - 9 Ապրիլ, 2010 «Սուրբ Զատիկը Հայաստանում»
24 - 30 Մայիս, 2010 «Հայաստանի Առաջին Հանրապետության տոնը»
5 - 14 Հուլիս, 2010 «Վարդավառ»
17 - 23 Սեպտեմբեր, 2010 «Հայաստանի Հանրապետության Անկախության օրը»


Ընդհանուր Պայմաններ

  • Խմբի ժամանումից 3 ամիս առաջ պետք է կատարվի կանխավճար` ծրագրի ընդհանուր գումարի 30%-ի չափով: Վերջնավճարը (ընդհանուր գումարի 70%) պետք է կատարվի խմբի ժամանումից հետո` ծրագրի իրականացման ընթացքում:

  • Պատվերից հրաժարվելու մասին պետք է տեղեկացնել գրավոր` ֆաքսի կամ էլեկտրոնային նամակի միջոցով: Եթե այդ մասին տեղեկացվել է խմբի ժամանումից 30 կամ ավելի օր առաջ, ապա կանխավճարն ամբողջովին ենթակա է վերադարձման: Հակառակ դեպքում կանխավճարը չի վերադարձվում:

  • Մասնակիցների վերջնական ցուցակը պետք է ներկայացնել խմբի ժամանումից 30 օր առաջ, որից հետո ցանկացած մասնակից ծրագրից հրաժարվելու դեպքում պետք է վճարի տուգանք` ըստ իր վերջնավճարի.
    ժամանումից 30 - 21 օր առաջ - ծրագրի գնի 30%
    ժամանումից 20 - 8 օր առաջ - ծրագրի գնի 50%
    ժամանումից 7 կամ պակաս օր առաջ - ծրագրի գնի 70%

  • Եթե ծրագիրը պատվիրվել է մինչ խմբի ժամանումը 3 ամսվա ընթացքում, ապա 30% կանխավճարը պետք է կատարվի վերջնական հաստատումից անմիջապես հետո:

  • Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե պարտավորությունները չեն կատարվել անհաղթահարելի ուժի ազդեցության հետեւանքով (երկրաշարժ, ջրհեղեղ, պատերազմ եւ այլն):

  • 2002 - 2010, © «Հյուր Սերվիս» ՍՊԸ;    Էջը թարմացվել է 01.02.2010