Հայաստանում գտնվելու ընթացքում մեր Ընկերությունը սիրով Ձեզ կտրամադրի ավտոմեքենաներ, միկրոավտոբուսներ եւ ավտոբուսներ: Բոլոր տրանսպորտային միջոցները գտնվում են բարձրակարգ վիճակում, ապահովված են օդափոխիչներով եւ աշխատում են հեղուկ վառելիքով: Մեր վարորդներն ունեն երկարամյա փորձ եւ Ձեզ կսպասարկեն մեծ հոգատարությամբ:
Եթե դուք ունեք Հայաստանում շրջագայության հստակ ծրագիր, ապա կարող եք գներին ծանոթանալու համար այցելել «Պատվերով էքսկուրսիաներ» էջը, իսկ եթե ցանկանում ենք տրանսպոտային միջոցները Ձեզ տրամադրվեն ժամավարձով, ապա ստորեւ ներկայացված են համապատասխան գները: Գները ներկայացված են տրանսպորտային միջոցները զբաղեցնելու ժամանակից կախված: «Երեւանից դուրս (Հայաստանում) 1 ուղղությամբ» նշանակում է, որ կարող եք տրանսպորտային միջոցը օգտագործել միայն Ձեր նշած վայրերը հասնելու կամ այնտեղից ետ վերադառնալու նպատակով, այսինքն միայն 1 ուղղությամբ եք զբաղեցնում այն: «Երեւանից դուրս (Հայաստանում) 2 ուղղությամբ» նշանակում է, որ տրանսպորտային միջոցը ճանապարհորդության ամբողջ ընթացքում Ձեր տրամադրության տակ է, այսինքն 2 ուղղությամբ եք զբաղեցնում այն` տեղ հասնելու եւ ետ վերադառնալու համար: Մի քանի օրով տրանսպորտային միջոցներ պատվիրելու դեպքում` կտրվեն զեղչեր: