logo arm  eng  fr  de  rus   masis
  Ծառայություններ Հայաստան այցելող հյուրերին
logo Գլխավոր էջ | Պարտավորություններ | Հարցեր | Հաճախորդներ | Ֆոտոալբոմ | Կարծիքներ | Անձնակազմ | Կապ |
. . . . . . . . . . .


Հատուկ առաջարկ Ղարաբաղում !!!
Արմենիա հյուրանոց



Հատուկ առաջարկ Երևանում!!!
Արարատ հյուրանոց





Էքսկուրսիա Երեւանի կոնյակի գործարան

Yerevan Brandy Company


ԱՐԱՐԱՏ կոնյակի լեգենդը
ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ  
Երեւանի Կոնյակի գործարանը 1887 թվականին կառուցել է վաճառական Ներսես Թահիրյանը` Հին Էրիվան ամրոցի վայրում: 1899 թվականին գործարանը գնում է ռուս արդյունաբերող Նիկոլայ Շուստովը: 1900 թվականին Փարիզյան ցուցահանդեսում Շուստովի արտադրանքը ստանում է "Գրան-պրի" մրցանակ: Բարձր որակական հատկանիշների շնորհիվ Շուստովին թույլատրում են շշերի վրա գրել կոնյակ, այլ ոչ թե բրենդի: Հայկական կոնյակը մեծ ճանաչում ունեցավ 1913 թվականին, երբ "Շուստով եւ որդիներ" ընկերությունը սկսեց մատակարարել իր արտադրանքը ռուսական կայսերական արքունիքին:
Երեւանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ կոնյակները ինքնին լեգենդ են` իրենց մեջ ամփոփելով Հայաստանի ոգին, պատմամշակութային ժառանգությունը եւ հայ վարպետների հմտությունը: "ԱՐԱՐԱՏ"-ը հայկական կոնյակների ամենահայտնի եւ ամենահաջող ապրանքանիշն է ողջ աշխարհում:

Հրավիրում ենք Ձեզ ծանոթանալ հայկական լեգենդար ԱՐԱՐԱՏ կոնյակի պատմությանը, ականատես լինել կոնյակի արտադրման փուլերին եւ համտեսել տարբեր տեսակի հայկական "ԱՐԱՐԱՏ" կոնյակների անկրկնելի համն ու բույրը` հենց աղբյուրից:
"Հյուր սերվիս" ընկերությունն առաջարկում է մասնակցել էքսկուրսիայի Երեւանի կոնյակի գործարանում, որի ընթացքում դուք
  • կլինեք գործարանի թանգարանում և կծանոթանաք կոնյակի լեգենդին, կտեսնեք հնագույն հայկական տակառները, կիմանաք ինչպիսին են եղել հայկական կոնյակները 100-120 տարի առաջ, ովքեր են խմել հայկական կոնյակ, ինչ մեդալներ են զարդարում ԱՐԱՐԱՏ լեգենդը:
  • կշրջեք հնեցման արտադրամասում և կտեսնեք, թե ինչպես են պահպանվում կոնյակները, կիմանաք թե ովքեր ունեն իրենց անվանական տակառները եւ կվայելեք արտադրամասի անկրկնելի բույրը:
  • համտեսի սրահում կանցկացնեք անմոռանալի ժամանակ` վայելելով նրբահամ "3 աստղ", "Ախթամար" եւ "Նաիրի" կոնյակներ:
Էքսկուրսիաներն իրականացվում են բոլոր աշխատանքային օրերին: Տոմսեր կարող եք ձեռք բերել մեր գրասենյակում: Տոմսի արժեքը 3500 դրամ է: Տրանսպորտային միջոց տրամադրելու դեպքում` 5000 դրամ:
ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ
museum

Թանգարան
coupage

Հնեցում
degustation

Համտես
ԼԵԳԵՆԴԱՐ "ԱՐԱՐԱՏ" ԿՈՆՅԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
history

Գործարանի պատմությունը
famous

Նշանավոր մարդիկ եւ մեր կոնյակը
types

Կոնյակի տեսակները
2002 - 2010, © «Հյուր Սերվիս» ՍՊԸ;    Էջը թարմացվել է 19.07.2010