Առանձնատները վերանորոգված են, կահավորված, տեխնիկայով հագեցած, ապահովված տաք եւ սառը ջրով։ Առանձնատների գները ներառում են ջրի, էլեկտրաէներգիայի, ջեռուցման եւ տեղական հեռախոսազանգերի (ոչ բջջային) վարձերը: Առանձնատներն ապահովված են հյուրերի քանակին համապատասխան սպիտակեղենով եւ սրբիչներով: Վճարումները կատարվում են ՀՀ դրամով կամ արտարժույթով` ըստ առանձնատունն ընդունելու օրվա փոխարժեքի:
Առանձնատների ընդունումը հյուրերի կողմից` ժ 14:00, հանձնումը "Հյուր սերվիս" ըկերությանը` ժ 12:00: Օդանավակայանում դիմավորման եւ ճանապարհման համար այցելեք "Ծառայություններ" բաժինը:
Վարձակալման պայմաններին մանրամասն ծանոթանալու համար այցելեք "Պարտավորություններ" էջը:
Ինչպե՞ս են դասակարգված առանձնատները Առանձնատները դասակարգված են վերանորոգման, կահավորանքի ու տեխնիկայի թարմությանն եւ մակարդակին համապատասխան, ըստ որի ամենաբարձրն "A" կարգն է, իսկ ամենացածրը "C"-ն: Որքան բարձր է կարգը, այնքան թարմ ու ժամանակակից է առանձնատան ներքին հարդարանքը, այնքան ընդարձակ, հարմարավետ ու տեխնիկայով, կենցաղային պարագաներով հագեցած է առանձնատունը:
Ըստ առանձնատների դասակարգման իրականացվում են նաեւ սպասարկման աշխատանքներ` "A" կարգի առանձնատներում յուրաքանչյուր հինգ օրը մեկ անգամ կատարվում է անվճար մաքրում եւ տրամադրվում է նոր սպիտակեղեն, սրբիչներ, իսկ "B" կարգի առանձնատներում`յուրաքանչյուր տասն օրը մեկ անգամ: "Պրեմիում" տեսակի առանձնատների արժեքներն ու տրամադրման հնարավորությունները պատվերից կախված ենթակա են առանձին քննարկման:
Սեղմեք գնի վրա` համապատասխան առանձնատունը պատվիրելու համար, կամ ընտրեք մի քանի առանձնատներ եւ այցելեք այստեղ ` դրանք պատվիրելու համար.