|
|
 |
ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՊԱՏՐԱՍՏԻ ՏՈԻՐ-ՓԱԹԵԹՆԵՐ |
|
Շուտով արձակուրդներ են, եւ մտքում արդեն գծագրվում են ճամփորդական ծրագրեր.... Ներկայացված փաթեթները կօգնեն ամբողջականացնել ու համակարգել այդ ծրագրերը: Փաթեթներում ընդգրկել ենք զբոսաշրջային անհոգ հանգստի բոլոր գործոնները:
"Միացե՛ք խմբին" փաթեթները կարող են պատվիրել նրանք, ովքեր ցանկանում են ճամփորդության ընթացքում միանալ խմբին: Այս ծրագրերին մասնակցությունը հնարավորություն կտա Ձեզ ոչ միայն հիանալ Հայաստանի, Վրաստանի եւ Արցախի տեսարժան վայրերով, այլ նաեւ նոր ծանոթություններ ձեռք բերել եւ ընկերանալ տարբեր երկրների ներկայացուցիչների հետ:
Եթե ընտրված տեսարժան վայրերը չեն համապատասխանում Ձեր նախընտրություններին, կարող եք այցելել "Կազմել տուր-փաթեթ" էջը եւ կատարել Ձեր ընտրությունը առաջարկվող մյուս ուղղությունների միջև:
|
Ընդհանուր պայմաններ խմբերի համար
- Խմբի ժամանումից առնվազն 10 օր առաջ հնարավոր է անհրաժեշտ լինի կանխավճար` ծրագրի ընդհանուր գումարի 30%-ի չափով: Վերջնավճարը (ընդհանուր գումարի 70%) պետք է կատարվի խմբի ժամանումից հետո` ծրագրի իրականացման ընթացքում:
- Պատվերից հրաժարվելու մասին պետք է տեղեկացնել գրավոր` էլեկտրոնային նամակի միջոցով: Եթե այդ մասին տեղեկացվել է խմբի ժամանումից 5 կամ ավելի օր առաջ, ապա կանխավճարն ամբողջովին ենթակա է վերադարձման: Հակառակ դեպքում կանխավճարը վերադարձման ենթակա չէ:
- Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե պարտավորությունները չեն կատարվել անհաղթահարելի ուժի ազդեցության հետեւանքով (երկրաշարժ, ջրհեղեղ, պատերազմ եւ այլն):
- Հատուկ պատվերների դեպքում պայմանները քննարկվում և հաստատվում են կոնկրետ պատվերից ելնելով:
|
|