Հանգստյան տներ կան Հայաստանի այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Ծաղկաձորը, Սեւանը, Դիլիջանը, Ջերմուկը, Վանաձորը, Աղվերանը եւ այլն: Բազմաթիվ հանգստյան տների մասին տեղեկություններ կարելի է գտնել այստեղ:
Ամռանը Հայաստանի բնությունն իր ծաղկունքի գագաթնակետին է հասնում Սեւանում, Դիլիջանում, Ջերմուկում եւ Աղվերանում: Ծաղկաձորը լավագույն վայրն է ակտիվ ձմեռային հանգիստ անցկացնելու եւ ձմեռային սպորտաձեւերով զբաղվելու համար:
Հայաստանում լինում է մեղմ ձմեռ եւ շոգ ամառ: Ամռանը ջերմաստիճանը տատանվում է +22 C մինչեւ +36 C-ի միջեւ: Ձմեռները հիմնականում ցուրտ են` միջինը -15 C մինչեւ -1 C:
Հայկական ավանդական ճաշատեսակներից է տոլման (աղացած միս` փաթաթված կաղամբով կամ բադրիջանի, պղպեղի եւ լոլիկի մեջ լցոնված), խորովածը, քյուֆթան, խաշը: Իսկ հայկական խոհանոցի անբաժան մասը հացն է` լավաշը:
Հուշանվերներ կարելի է գնել Վերնիսաժից, որը գտնվում է Երեւանի կենտրոնում, Հանրապետության Հրապարակի մոտ: Այստեղ վաճառվում են ավանդական ու ժամանակակից արվեստի բազմաթիվ նմուշներ: Հուշանվերների խանութներ կան նաեւ Աբովյան եւ Թումանյան փողոցներում:
Մատենադարանում պահվում են հին հայկական ձեռագրեր, գրքեր եւ մագաղաթներ: Դրանք բացառիկ են ողջ աշխարհում եւ անկրկնելի: Մատենադարանում է պահվում հայկական առաջին տպագիր գիրքը, չափերով ամենամեծ եւ ամենափոքր հայերեն գրքերը: Մանրամասների համար մուտք գործեք http://www.matenadaran.am:
Սիրով կկազմակերպենք էքսկուրսիա դեպի հայկական գյուղեր, որտեղ հնարավորություն կընձեռվի ճաշել տեղաբնակների հետ, ծանոթանալ նրանց կենցաղին, լավաշ թխել, խնոցի հարել եւ այլն:
Խաչքարը արվեստի նմուշ է, որը խորհրդանիշ է Հայաստանի եւ հայերի համար: Այն փորագրված, որպես կանոն ուղղաձիգ տեղադրվող տափակ քար է, որի մի կողմի վրա քանդակված է կոմպոզիցիայի հիմնական տարրը՝ խաչը։ Խաչի շուրջ հաճախ պատկերվում են՝ զարդանշաններ, հավերժության նշաններ, բուսական եւ կենդանական աշխարհի պատկերներ, ինչպես նաև մարդիկ՝ հատկապես սրբապատկերների տեսքով։ Խաչքարերը որպես կանոն տեղադրվում են վանքերի եւ եկեղեցիների մոտ, գերեզմաններում, ճանապարհների մոտ։ Խաչքարեր կան ամենուր Հայաստանում, իսկ հատկապես Նորատուս գյուղում կան բարձրարվեստ բազմաթիվ խաչքարեր:
Երեւանում ամենուր, հատկապես մեծ խանութներուն եւ կենտրոնական վայրերում կան տարադրամի փոխանակման կետեր: Բանկերը նույնպես իրականացնում են տարադրամի փոխանակում:
Հայկական, Ռուսական եւ Ուկրաինական ավիաուղիները իրականացնում են ուղիղ թռիչքներ ԱՊՀ-ի գրեթե բոլոր մեծ քաղաքներից: "Ֆլայ Դուբայ", "Էյր ֆրանս", "Ատլասջեթ", "Աէրոֆլոտ", "Ասեման", "Ավստրիական ավիաուղիներ", "Չեխական ավիաուղիներ", "Սիբիր" եւ այլ ավիաընկերություններ իրականցնում են ուղիղ թռիչքներ Դուբայից, Փարիզից, Ստամբուլից, Մոսկվայից, Թեհրանից, Վիեննայից, Պրահայից եւ այլ քաղաքներից: Թռիչքների չվացուցակը ներկայացված է Զվարթնոց օդանավակայանի ինտերնետային էջում:
Այո, հնարավոր է: Ժամանումից անմիջապես հետո պետք է դիմել օդանավակայանի համապատասխան բաժին: Սովորաբար գործընթացի տեւողությունը մոտ 20-25 րոպե է: Վիզայի կարիք չունեն ԱՊՀ երկրների, ԵՄ պետությունների, ինչպես նաեւ Շենգենյան դրույթները կիրառող ԵՄ ոչ անդամ պետությունների քաղաքացիները: Մինչեւ 18 տարեկանների համար վիզան անվճար է: Վիզայի ժամկետը լրանալիս անհրաժեշտ է երկարաձգել այն "Անձնագրային եւ վիզաների" վարչությունում (Երեւան, Մաշտոցի պող., 13ա): Վիզա կարելի է ստանալ նաեւ մինչ ժամանումը` էլեկտրոնային տարբերակով` դիմելով Հայաստանի Արտաքին Գործերի Նախարարությանը: http://www.mfa.am/eVisa:
Վիզաների տրամադրման վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՀՀ Արտաքին Գործերի Նախարարության ինտերնետային էջում:
Հայաստան կարելի է ներմուծել անսահմանփակ քանակի գումար, իսկ 5.000.000 դրամից (կամ համարժեք արտարժույթ) ավելի արտահանելու դեպքում պետք է լրացնել մաքսային հայտարարագիր:
Փոստատներից հնարավոր է զանգահարել արտերկիր, իսկ ամենուր վաճառվող հեռախոսաքարտերը հնարավորություն են տալիս զանգահարել քաղաքային հեռախոսացանցից եւ բջջային հեռախոսներից:
Երեւանում կան հայկական ("Աֆրիկյանների պանդոկ" - Սայաթ-Նովա պող. 39 եւ Պուշկինի փ. 1), վրացական ("Միմինո" - Ալեք Մանուկյան փ. 7), արաբական ("Լագոնիտ" - Նալբանդյան փ. 37), չինական ("Պեկին" - Սայաթ-Նովա պող. 33 եւ Թումանյան փ. 9), իտալական ("Աի Լեոնի" - Թումանյան փ. 40 եւ "Գուստո" - Աբովյան փ. 11), մեքսիկական ("Կակտուս" - Մաշտոցի պող. 42) եւ շատ ուրիշ ռեստորաններ:
Երեւանում գործում են տրանսպորտի հետեւյալ տեսակները` մետրո (100 դրամ), տաքսի ծառայություն (1 կմ` 100 դրամ, նվազագույնը՝ 600 դրամ), ավտոբուս (100 դրամ) եւ միկրոավտոբուս (100 դրամ): Երեւանի եւ հարակից շրջանների հետ կապը ապահովում են տաքսիները, ավտոբուսներն ու միկրոավտոբուսները:
Կենցաղում օգտագործվող էլեկտրականությունը 220 վոլտ, 50 հերց է, ինչպես գրեթե ողջ Եվրոպայում: Վարդակների ստանդարտը՝ CEE, հիմնականում առանց հողանցման: Տարբեր երկրների ստանդարտների փոխարկիչներ կարելի է գնել Երեւանի գրեթե բոլոր կենցաղայաին սարքավորումներ եւ էլեկտրոնիկա վաճառող խանութներում: