logo logo  Ծառայություններ Հայաստան այցելող հյուրերին

arm  eng  fr  de  rus  it  esp  
logo logo Գլխավոր   |   Պայմաններ   |   Հարցեր   |   Կարծիքներ   |   Անձնակազմ   |   Կապ   |      
logo



logo ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԽՄԲԱՅԻՆ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ
Մեր ընկերությունն ամեն օր տարբեր ուղղություններով իրականացնում է էքսկուրսիաներ պատմամշակութային, տեսարժան վայրերով: Յուրաքանչյուր էքսկուրսիա կարող եք պատվիրել առանձին՝ ընտրելով տարբեր աղյուսակներից:

6 ժամից երկար տեւող էքսկուրսիաների մասնակիցները հնարավորություն կունենան ճաշել ճանապարհներին գտնվող ռեստորաններում՝ լրացուցիչ վճարով (3000-5500 դրամ):
Դեպի Արցախ եռօրյա (երեքշաբթի-հինգշաբթի) էքսկուրսիայի գները ներառում են հյուրանոցային սենյակների եւ 3-անգամյա սննդի արժեքները:

Էքսկուրսիաները սկսվում են "Հյուր Սերվիս" ընկերության գլխավոր գրասենյակի դիմացից` Նալբանդյան 96: Տոմսերը կարող եք ձեռք բերել "Հյուր սերվիս"-ի գրասենյակներում:

Այս ուղղություններից կարող եք ընտրել Ձեր նախասիրած էքսկուրսիաները եւ պատվիրել "Կազմել տուր-փաթեթ" ծրագրի միջոցով:

ՆԵՐԱՌՎԱԾ ԵՆ !
Professional guides  Փորձառու էքսկուրսավարներWiFi in vehicles  WiFi տրանսպորտումBottled water  Շշալցված ջուր
Tour Language  Լեզուներ. ԱՆԳԼ+ՌՈՒՍ+ՀԱՅHotel pickup  Փոխադրում կենտր. հյուր.-ներիցCookies  Թխվածքներ
Entrance tickets  Մուտքի տոմսերAir Conditioning  Օդափոխիչներով տրանսպորտCards  Վճարում քարտերով
Master classes  Համտեսներ, վարպետաց դասերInsurance  Ապահովագր. տրանսպորտումDiscount  50% զեղչ < 12 տ. երեխաներին


Գրաֆիկ 1 Մարտի 1 - Դեկտեմբերի 25, 2019 Տեւողութ. Գինը ըստ անձի
Երկուշաբթի
10:00
Գառնի, Գեղարդ, լավաշ թխելու արարողություն 4-5 ժամ 8500 AMD
Երեքշաբթի
10:00
Սեւանա լիճ (Սեւանավանք), Դիլիջան (հին քաղաք, Գոշավանք, Հաղարծին) 9-10 ժամ 9500 AMD
Չորեքշաբթի
10:00
Էջմիածին (Հռիփսիմե, Գայանե, Մայր տաճար, "Էջմիածնի գանձերը" թանգ.), Զվարթնոց 4-5 ժամ 8500 AMD
Հինգշաբթի
10:00
Շրջայց Երեւանում` Էրեբունի թանգարան, "Մեգերյան Կարպետ" գորգերի գործարան, շրջայց քաղաքով, "ԱՐԱՐԱՏ" կոնյակի գործարան (էքսկուրսիա եւ համտես) 5-6 ժամ 11000 AMD
Ուրբաթ
10:00
Խոր Վիրապ, Նորավանք, հնագույն քարանձավ ("Թռչունների քարանձավ"), "Հին Արենի" գինու գործարան (էքսկուրսիա եւ համտես) 8-9 ժամ 10000 AMD
Շաբաթ
10:00
Գառնի, Գեղարդ, լավաշ թխելու արարողություն 4-5 ժամ 8500 AMD
Կիրակի
10:00
Ծաղկաձոր (Կեչառիս, ճոպանուղի - մեկ կայան), Սեւանա լիճ (Սեւանավանք), Սեւանի իշխանի խորովածի պատրաստման ցուցադրություն 7-8 ժամ 10000 AMD

Գրաֆիկ 2 Մարտի 15 - Նոյեմբերի 15, 2019 Տեւողութ. Գինը ըստ անձի
Երկուշաբթի
09:00
Խոր Վիրապ, Նորավանք, հնագույն քարանձավ ("Թռչունների քարանձավ"), "Հին Արենի" գինու գործարան (էքսկուրսիա եւ համտես) 8-9 ժամ 10000 AMD
Երեքշաբթի
08:30
"Հին Արենի" գինու գործարան (էքսկուրսիա եւ համտես), Տաթեւ - ճոպանուղի, Շաքիի ջրվեժ 13-14 ժամ 19500 AMD
Չորեքշաբթի
10:00
Գառնի, Գեղարդ, լավաշ թխելու արարողություն 4-5 ժամ 8500 AMD
Հինգշաբթի
09:00
Ծաղկաձոր (Կեչառիս, ճոպանուղի - մեկ կայան), Սեւանա լիճ, Դիլիջան (հին քաղաք, Գոշավանք, Հաղարծին) 9-10 ժամ 11500 AMD
Ուրբաթ
09:00
Սաղմոսավանք, Տառերի պուրակ, Ամբերդ, հայկական քաղցրավենիքի պատրաստման ցուցադրություն, Կարմրավոր, Օշական 7-8 ժամ 9000 AMD
Շաբաթ
10:00
Սեւանա լիճ (Սեւանավանք), Դիլիջան (հին քաղաք, Գոշավանք, Հաղարծին) 9-10 ժամ 9500 AMD
Կիրակի
10:00
Էջմիածին (Հռիփսիմե, Մայր տաճար - Կիրակնօրյա պատարագ, Գայանե), Զվարթնոց 4-5 ժամ 7500 AMD

Գրաֆիկ 3 Ապրիլի 1 - Նոյեմբերի 1, 2019 Տեւողութ. Գինը ըստ անձի
Երկուշաբթի
10:00
Սեւանա լիճ (Սեւանավանք, զբոսանք նավով), ազգային պարերի ցուցադրություն, Հայրավանք 6-7 ժամ 10000 AMD
Երեքշաբթի
09:00
Չորեքշաբթի
09:00
Հինգշաբթի
09:00
Շրջայց Ստեփանակերտում (Պատմության թանգ., շուկա), Տիգրանակերտ, Ասկերանի բերդ, Շուշի (Ղազանչեցոց, Ճդրդուզ), Ստեփանակերտ (գիշերում)
Տաթեւ - ճոպանուղի, Նորավանք, "Հին Արենի" գինու գործարան (էքսկուրսիա եւ համտես)
3 օր /
2 գիշեր
79000 AMD
/"Հեղնար"/
89000 AMD
/"Արմենիա" կամ "Վալլեքս Գարդեն"/
Ուրբաթ
10:00
Գառնի, Գեղարդ, լավաշ թխելու արարողություն, Սեւանա լիճ (Սեւանավանք) 7-8 ժամ 11000 AMD
Շաբաթ
08:30
Խոր Վիրապ, Նորավանք, Տաթեւ - ճոպանուղի 13-14 ժամ 19500 AMD
Կիրակի
09:00
Տառերի պուրակ, Լոռի բերդ, ազգային ճաշատեսակների պատրաստման ցուցադրություն, Սանահին, Հաղպատ, "Գնթունիք" 11-12 ժամ 12000 AMD

Ներբեռնել գրաֆիկները
* Մեկտեղանոց սենյակի դեպքում պետք է լրացուցիչ վճարել 12000 AMD:
Օգտակար տեղեկություններ

  • Ցանկալի է էքսկուրսիայի մեկնումից առնվազն 30 րոպե առաջ լինել գրասենյակում (եթե հյուրանոցից փոխադրում պատվիրված չէ):
  • Տրանսպորտային միջոցներում եւ տոմսերում նստատեղերը նախօրոք ամրագրել հնարավոր չէ:
  • Էքսկուրսիայի ընթացքում ցանկալի է կրել հարմարավետ կոշիկներ, գերադասելի է՝ փակ:
  • Անկախ ուղղությունից՝ ցանկալի է վերցնել տաք հագուստ. տեսարժան վայրերում կլիման կարող է տարբերվել Երեւանյան կլիմայից:
  • Եկեղեցիներ այցելելիս խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Ցանկալի է՝ կանայք իրենց հետ ունենան գլխաշոր:
  • Էքսկուրսիաները կարող են տեւել նշված տեւողությունից +/- 10%:
  • Էքսկուրսիաների ընթացքում լրացուցիչ կանգառներ հնարավոր են այն դեպքերում, երբ խմբի բոլոր մասնակիցները համաձայնեն միմյանց հետ:
  • Մասնակցության պայմաններ

  • Էքսկուրսիաներին մասնակցելու համար նախնական ամրագրում կատարած անձիք տոմսերը պետք է ձեռք բերեն ոչ ուշ, քան էքսկուրսիան սկսվելուց 24 ժամ առաջ, հակառակ դեպքում Կատարողը կարող է առանց նախազգուշացման ամրագրումը չեղյալ համարել:

  • Եթե էքսկուրսիայի տոմս ունեցողը հրաժարվում է էքսկուրսիայի մասնակցությունից այդ մասին առնվազն 24 ժամ առաջ տեղյակ պահելով Կատարողին, ապա նրան վերադարձվում է տոմսի արժեքն ամբողջությամբ: Եթե տոմս ունեցողը հրաժարվում է էքսկուրսիայի մասնակցությունից մինչ էքսկուրսիայի սկսվելը 24 ժամվա ընթացքում, ապա նրան վերադարձվում է տոմսի արժեքի 50%-ը, իսկ էքսկուրսիան սկսվելուց հետո հրաժարվելու դեպքում՝ տոմսի արժեքից որեւէ գումար չի վերադարձվում:

  • Էքսկուրսիայի ձեռք բերված տոմսը առանց տուգանքի կարելի է փոխարինել մեկ այլ տոմսով՝ (վերջինիս առկայության դեպքում) այդ մասին առնվազն 24 ժամ առաջ տեղյակ պահելով Կատարողին: Հակառակ դեպքում տոմսերի փոխարինումն իրականացվում է (առկայության դեպքում) վերադարձված տոմսի համար 20% տուգանք կիրառելով:

  • Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անկանխատեսելի իրավիճակների դեպքում, անվտանգության նկատառումներից ելնելով, Կատարողն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղյալ համարել էքսկուրսիան:
  • 2002 - 2019, © "Հյուր Սերվիս" ՍՊԸ;    Էջը թարմացվել է 24.09.2019