logo logo   Ծառայություններ Հայաստան այցելող հյուրերին

arm  eng  fr  de  rus  it  esp  
logo logo | Գլխավոր | Պայմաններ | Հարցեր | Հաճախորդներ | Կարծիքներ | Անձնակազմ | Կապ |      
logo
logo ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԽՄԲԱՅԻՆ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ
Դարձեք մասնակից Ամանորյա խմբային էքսկուրսիաների եւ բացահայտեք Հայաստանի պատմամշակութային տեսարժան վայրերը տոնական տրամադրությամբ:
Էքսկուրսիաները վարում են փորձառու էքսկուրսավարներ՝ հաջորդաբար անգլերեն եւ ռուսերեն լեզուներով: Տրանսպորտային միջոցներն ապահովված են օդափոխիչներով եւ անվճար Wi-Fi ինտերնետով: Ուղեւորները եւ տրանսպորտային միջոցները ապահովագրված են: Էքսկուրսիաների ընթացքում Ձեզ կհյուրասիրեն քաղցրավենիք եւ զովացուցիչ ըմպելիքներ, իսկ 6 ժամից երկար տեւող էքսկուրսիաների մասնակիցները հնարավորություն կունենան ճաշել ճանապարհներին մոտ գտնվող ռեստորաններում՝ լրացուցիչ վճարով (3000-5500 դրամ): Գները ներառում են բոլոր մուտքերի տոմսերի արժեքները:

Էքսկուրսիաները սկսվում են "Հյուր Սերվիս" ընկերության գլխավոր գրասենյակի դիմացից` Նալբանդյան 96: Անհրաժեշտության դեպքում տրանսպորտային միջոցները կարող են մոտենալ Երեւանի կենտրոնում գտնվող հյուրանոցներին:

Էքսկուրսիաները կարող են տեւել նշված տևողությունից +/- 10%: Էքսկուրսիաների ընթացքում լրացուցիչ կանգառներ հնարավոր են այն դեպքերում, երբ խմբի բոլոր մասնակիցները համաձայնեն միմյանց հետ:
Էքսկուրսիաները կարող են մասնակիորեն կամ ամբողջովին չեղյալ հայտարարվել՝ ելնելով եղանակային պայմաններից:

ՇԱՀՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ բոլոր էքսկուրսիաների ընթացքում !!!    

Տոմսերը կարող եք ձեռք բերել "Հյուր Սերվիսի" գրասենյակներում: Մինչեւ 12 տարեկան երեխաներին` 50% զեղչ:
Այս ուղղություններից կարող եք ընտրել Ձեր նախասիրած էքսկուրսիաները եւ պատվիրել "Կազմել տուր-փաթեթ" ծրագրի միջոցով:

services
Հունվարի 18, 2019 - Փետրվարի 24, 2019
Օրը Ուղղությունը Տեւողութ. Գինը ըստ անձի
Ուրբաթ - 10:00 Ծաղկաձոր, (Կեչառիս, ճոպանուղի - մեկ կայան), Սեւանա լիճ (Սեւանավանք) 7-8 ժամ 9000 AMD
Շաբաթ - 10:00 Գառնի, Գեղարդ, լավաշ թխելու արարողություն 4-5 ժամ 8000 AMD
Կիրակի - 10:00 Էջմիածին (Հռիփսիմե, Գայանե, Մայր տաճար), Զվարթնոց 4-5 ժամ 7000 AMD


10 պատճառ "Հյուր սերվիսի" էքսկուրսիաներն ընտրելու

  • Մեր վարորդներն ամեն օր առավոտյան էքսկուրսիայի մեկնելուց առաջ ստանում են բժշկական թույլտվություն եւ տարեկան 2 անգամ անցնում են բժշկական հատուկ զննություն:
  • Մեր էքսկուրսիաների ընթացքում էքսկուրսավարները Ձեզ կհյուրասիրեն քաղցրավենիք եւ զովացուցիչ ըմպելիքներ:
  • Մեր տրանսպորտային միջոցները եւ ուղևորները ապահովագրված են:
  • Մեր էքսկուրսավարներն ունեն մեծ փորձ՝ ամսական շուրջ 300 ժամ էքսկուրսիաներ են իրականացնում:
  • Մենք ունենք շուրջ 30 բարձրակարգ տրանսպորտային միջոցներ, որոնց միջին տարիքը 4-5 է:
  • Մեր էքսկուրսիաների ընթացքում բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը տրամադրում ենք անվճար, որպեսզի դուք հերթ չկանգնեք եւ լրացուցիչ գումար չծախսեք:
  • Մեր տրանսպորտային միջոցները համալրված են կոնդիցիոներներով, WiFi ինտերնետով, GPS համակարգերով:
  • Մեր էքսկուրսիաների ընթացքում համտեսների եւ ցուցադրությունների համար որեւէ լրացուցիչ գումարներ չեք վճարում:
  • Մեր տրանսպորտային միջոցներն ամեն օր անցնում են տեխնիկական ստուգում, լվացվում եւ մաքրվում են հատուկ պայմաններում:
  • Անհրաժեշտության դեպքում էքսկուրսիայից առաջ մենք մոտենում ենք Երեւանի կենտրոնում գտնվող հյուրանոցներին, որպեսզի Ձեզ ավելի հարմարավետ լինի էքսկուրսիային միանալու:

  • Մասնակցության պայմաններ

  • Էքսկուրսիաներին մասնակցելու համար նախնական ամրագրում կատարած անձիք տոմսերը պետք է ձեռք բերեն ոչ ուշ, քան էքսկուրսիան սկսվելուց 24 ժամ առաջ, հակառակ դեպքում Կատարողը կարող է առանց նախազգուշացման ամրագրումը չեղյալ համարել:

  • Եթե էքսկուրսիայի տոմս ունեցողը հրաժարվում է էքսկուրսիայի մասնակցությունից այդ մասին առնվազն 24 ժամ առաջ տեղյակ պահելով Կատարողին, ապա նրան վերադարձվում է տոմսի արժեքն ամբողջությամբ: Եթե տոմս ունեցողը հրաժարվում է էքսկուրսիայի մասնակցությունից մինչ էքսկուրսիայի սկսվելը 24 ժամվա ընթացքում, ապա նրան վերադարձվում է տոմսի արժեքի 50%-ը, իսկ էքսկուրսիան սկսվելուց հետո հրաժարվելու դեպքում՝ տոմսի արժեքից որեւէ գումար չի վերադարձվում:

  • Էքսկուրսիայի ձեռք բերված տոմսը առանց տուգանքի կարելի է փոխարինել մեկ այլ տոմսով՝ (վերջինիս առկայության դեպքում) այդ մասին առնվազն 24 ժամ առաջ տեղյակ պահելով Կատարողին: Հակառակ դեպքում տոմսերի փոխարինումն իրականացվում է (առկայության դեպքում) վերադարձված տոմսի համար 20% տուգանք կիրառելով:
  • 2002 - 2019, © "Հյուր Սերվիս" ՍՊԸ;    Էջը թարմացվել է 13.01.2019