Ամենօրյա էքսկուրսիաներ Հայաստանում. Երաշխավորված խմբային տուրեր Գառնի, Գեղարդ, Սեւան, Տաթեւ, Ծաղկաձոր, Էջմիածին, Խոր Վիրապ, Նորավանք, ...
logo logo   Ծառայություններ Հայաստան այցելող հյուրերին

arm  eng  fr  de  rus  it  esp  
logo logo | Գլխավոր | Պայմաններ | Հարցեր | Հաճախորդներ | Կարծիքներ | Անձնակազմ | Կապ |      
logo


ԵՆՈՔԱՎԱՆ
logo ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԽՄԲԱՅԻՆ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ
Մեր ընկերությունն ամեն օր տարբեր ուղղություններով իրականացնում է էքսկուրսիաներ պատմամշակութային, տեսարժան վայրերով: Յուրաքանչյուր էքսկուրսիան կարող եք պատվիրել առանձին՝ ընտրելով տարբեր աղյուսակներից:

Էքսկուրսիաները վարում են փորձառու էքսկուրսավարներ՝ հաջորդաբար անգլերեն, հայերեն եւ ռուսերեն լեզուներով: Տրանսպորտային միջոցներն ապահովված են օդափոխիչներով եւ անվճար Wi-Fi ինտերնետով Հայաստանի տարածքում: Ուղեւորները եւ տրանսպորտային միջոցները ապահովագրված են: Էքսկուրսիաների ընթացքում Ձեզ կհյուրասիրեն քաղցրավենիք եւ զովացուցիչ ըմպելիքներ, իսկ 6 ժամից երկար տեւող էքսկուրսիաների մասնակիցները հնարավորություն կունենան ճաշել ճանապարհներին մոտ գտնվող ռեստորաններում՝ լրացուցիչ վճարով (3000-5500 դրամ):

Գները ներառում են բոլոր մուտքերի տոմսերի արժեքները, իսկ դեպի Արցախ եռօրյա (երեքշաբթի-հինգշաբթի) եւ դեպի Վրաստան երկօրյա (շաբաթ-կիրակի) ծրագրերի դեպքում` նաեւ հարմարավետ հյուրանոցային համարների եւ 3-անգամյա սննդի արժեքները: Արցախի վիզան նույնպես ներառված է արժեքի մեջ, մինչդեռ, դեպի Թբիլիսի էքսկուրսիայի դեպքում, որոշ երկրների քաղաքացիներ պետք է ձեռք բերեն Վրաստանի վիզա, իսկ ինչ-որ դեպքերում՝ նաեւ Հայաստանի վիզա հետադարձ մուտքի համար։

Էքսկուրսիաները սկսվում են "Հյուր Սերվիս" ընկերության գլխավոր գրասենյակի դիմացից` Նալբանդյան 96: Անհրաժեշտության դեպքում տրանսպորտային միջոցները կարող են մոտենալ Երեւանի կենտրոնում գտնվող հյուրանոցներին: Էքսկուրսիաները կարող են տեւել նշված տևողությունից +/- 10%: Էքսկուրսիաների ընթացքում լրացուցիչ կանգառներ հնարավոր են այն դեպքերում, երբ խմբի բոլոր մասնակիցները համաձայնեն միմյանց հետ:

ՇԱՀՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ բոլոր էքսկուրսիաների ընթացքում !!!    

Տոմսերը կարող եք ձեռք բերել "Հյուր Սերվիսի" գրասենյակներում: Մինչեւ 12 տարեկան երեխաներին` 50% զեղչ:

Այս ուղղություններից կարող եք ընտրել Ձեր նախասիրած էքսկուրսիաները եւ պատվիրել "Կազմել տուր-փաթեթ" ծրագրի միջոցով:

Գրաֆիկ 1 Մարտի 1 - Դեկտեմբերի 25, 2018 Տեւողութ. Գինը ըստ անձի
Երկուշաբթի - 10:00 Գառնի, Գեղարդ, լավաշ թխելու արարողություն, Ծաղկաձոր (Կեչառիս, ճոպանուղի - մեկ կայան) 8-9 ժամ 13000 AMD
Երեքշաբթի - 10:00 Ծիծեռնակաբերդ, Էջմիածին (Հռիփսիմե, Գայանե, Մայր տաճար), մշակութային կենտրոն ՀՄԽ, Զվարթնոց 6-7 ժամ 9000 AMD
Չորեքշաբթի - 10:00 Սեւանա լիճ (Սեւանավանք), Դիլիջան (հին քաղաք, Գոշավանք, Հաղարծին) 9-10 ժամ 10000 AMD
Հինգշաբթի - 10:00 Շրջայց Երեւանում` Էրեբունի թանգարան, հայկական շուկա, "Մեգերյան Կարպետ" գորգերի գործարան, "ԱՐԱՐԱՏ" կոնյակի գործարան (էքսկուրսիա եւ համտես) 5-6 ժամ 10000 AMD
Ուրբաթ - 10:00 Խոր Վիրապ, Նորավանք, հնագույն քարանձավ ("Թռչունների քարանձավ"), "Հին Արենի" գինու գործարան (էքսկուրսիա եւ համտես) 8-9 ժամ 10000 AMD
Շաբաթ - 10:00 Գառնի, Գեղարդ, լավաշ թխելու արարողություն 4-5 ժամ 9000 AMD
Կիրակի - 10:00 Էջմիածին (Հռիփսիմե, Մայր տաճար - Կիրակնօրյա պատարագ, Գայանե), Զվարթնոց 4-5 ժամ 8000 AMD

Գրաֆիկ 2 Մարտի 15 - Նոյեմբերի 15, 2018 Տեւողութ. Գինը ըստ անձի
Երկուշաբթի - 10:00 Սեւանա լիճ, Նորատուս, Հայրավանք, ազգային պարերի ցուցադրություն, Սեւանավանք 6-7 ժամ 9000 AMD
Երեքշաբթի - 09:00 Նորավանք, Տաթեւ - ճոպանուղի, Քարահունջ (Զորաց քարեր) 13-14 ժամ 18000 AMD
Չորեքշաբթի - 10:00 Գառնի, Գեղարդ, լավաշ թխելու արարողություն 4-5 ժամ 9000 AMD
Հինգշաբթի - 10:00 Էջմիածին (Հռիփսիմե, Գայանե, Մայր տաճար, "Էջմիածնի գանձերը" թանգ.), Զվարթնոց 4-5 ժամ 9000 AMD
Ուրբաթ - 09:00 Սաղմոսավանք, Հայոց այբուբենի հուշարձան, Ամբերդ, խորովածի պիկնիկ*, Կարմրավոր, Օշական 7-8 ժամ 9000 AMD
Շաբաթ - 10:00 Ծաղկաձոր (Կեչառիս, ճոպանուղի - մեկ կայան), Սեւանա լիճ, Դիլիջան (հին քաղաք, Գոշավանք, Հաղարծին) 9-10 ժամ 12000 AMD
Կիրակի - 09:00 Հայոց այբուբենի հուշարձան, Լոռի բերդ, ազգային ճաշատեսակների պատրաստման ցուցադրություն, Սանահին, Հաղպատ, "Գնթունիք" 11-12 ժամ 11000 AMD

Գրաֆիկ 3 Մարտի 15 - Նոյեմբերի 15, 2018 Տեւողութ. Գինը ըստ անձի
Երկուշաբթի - 09:00 Խոր Վիրապ, Նորավանք, Ջերմուկ, "Հին Արենի" գինու գործարան (էքսկուրսիա եւ համտես) 11-12 ժամ 12000 AMD
Երեքշաբթի - 08:30
Չորեքշաբթի - 09:00
Հինգշաբթի -09:00
Խոր Վիրապ, Նորավանք, Տաթեւ - ճոպանուղի, Ստեփանակերտ (գիշերում** "Հեղնար" ,"Արմենիա" կամ "Վալլեքս Գարդեն" հյուրանոցում)
Շրջայց Ստեփանակերտում (Պատմության թանգ., շուկա), Ամարաս, Շուշի (Ղազանչեցոց, Ճդրդուզ), Ստեփանակերտ (գիշերում հյուրանոցում)
Տիգրանակերտ, Ասկերանի բերդ, Գանձասար, Դադիվանք, Սեւանա լիճ
3 օր / 2 գիշեր
79000 AMD
/"Հեղնար" հյուր./
89000 AMD
/"Արմենիա" կամ "Վալլեքս Գարդեն"/
Ուրբաթ - 10:00 Գառնի, Գեղարդ, լավաշ թխելու արարողություն 4-5 ժամ 9000 AMD
Շաբաթ - 09:00 "Հին Արենի" գինու գործարան (էքսկուրսիա եւ համտես), Տաթեւ - ճոպանուղի, Շաքիի ջրվեժ 13-14 ժամ 18000 AMD
Կիրակի - 10:00 Ծաղկաձոր (Կեչառիս, ճոպանուղի - մեկ կայան), Սեւանա լիճ (Սեւանավանք, զբոսանք նավով) 7-8 ժամ 10000 AMD

Գրաֆիկ 4 Ապրիլի 15 - Հոկտեմբերի 15, 2018 Տեւողութ. Գինը ըստ անձի
Երկուշաբթի - 09:00 Հայոց այբուբենի հուշարձան, Արագած (Քարի լիճ), Ամբերդ, ավանդական տոնական գաթայի պատրաստում հայկական գյուղում 6-7 ժամ 9000 AMD
Երեքշաբթի - 10:00 Դաշտադեմի բերդ, Գյումրի (հին քաղաք, սեւ բերդ, հանրաճանաչ ձկնաբուծարան-ռեստորան), Մարմաշեն 9-10 ժամ 10000 AMD
Չորեքշաբթի - 09:00 Խոր Վիրապ, Նորավանք, հնագույն քարանձավ ("Թռչունների քարանձավ"), "Հին Արենի" գինու գործարան (էքսկուրսիա եւ համտես) 8-9 ժամ 10000 AMD
Հինգշաբթի - 09:00 "Հին Արենի" գինու գործարան (էքսկուրսիա եւ համտես), Տաթեւ - ճոպանուղի, Խնձորեսկ 13-14 ժամ 18000 AMD
Ուրբաթ - 09:00 Դիլիջան (հին քաղաք), ազգային ճաշատեսակների պատրաստման ցուցադրություն եւ ակտիվ հանգիստ Ենոքավան գյուղում (զիպլայն, ճոպանային պուրակ, պարապլանով թռիչքներ, ձիարշավ, ժայռամագլցում եւ այլն)*** 11-12 ժամ 10000 AMD
Շաբաթ - 08:30
Կիրակի - 08:30
Շրջայց Թբիլիսիում (հին ու նոր քաղաքի գլխավոր տեսարժան վայրեր, զբոսանք ճոպանուղով), Մցխեթ (հին քաղաք, Սվետիցխովելի տաճար), Ջվարի, գիշերում** Թբիլիսիում
Բորժոմ (հանքային ջրերի համտես, զբոսանք ճոպանուղով), Ախալցխա (Ռաբատի բերդ), Վարձիա (քարանձավային վանական համալիր)
2 օր / 1 գիշեր
59000 AMD
/ "3 աստղ" հյուր. /
69000 AMD
/ "4 աստղ" հյուր. /

Ներբեռնել գրաֆիկները
* Ըստ ցանկության. պետք է տեղում լրացուցիչ վճարել 4500 AMD:
** Մեկտեղանոց սենյակի դեպքում պետք է լրացուցիչ վճարել 12000 AMD:
*** Ըստ ցանկության. ժամանցային ծառայությունների համար վճարումները՝ տեղում, համաձայն գնացուցակի:

Խորհուրդներ
Անկախ ուղղությունից՝ ցանկալի է վերցնել տաք հագուստ. տեսարժան վայրերում կլիման կարող է տարբերվել Երեւանյան կլիմայից, երեկոյան հնարավոր է ցուրտ, անձրեւոտ եղանակ: Էքսկուրսիայի ընթացքում ցանկալի է կրել հարմարավետ կոշիկներ, գերադասելի է փակ: Եկեղեցիներ եւ վանքեր այցելելիս խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Ցանկալի է՝ կանայք իրենց հետ ունենան գլխաշոր:
10 պատճառ "Հյուր սերվիսի" էքսկուրսիաներն ընտրելու
  • Մեր վարորդներն ամեն օր առավոտյան էքսկուրսիայի մեկնելուց առաջ ստանում են բժշկական թույլտվություն եւ տարեկան 2 անգամ անցնում են բժշկական հատուկ զննություն:
  • Մեր էքսկուրսիաների ընթացքում էքսկուրսավարները Ձեզ կհյուրասիրեն քաղցրավենիք եւ զովացուցիչ ըմպելիքներ:
  • Մեր տրանսպորտային միջոցները եւ ուղևորները ապահովագրված են:
  • Մեր էքսկուրսավարներն ունեն մեծ փորձ՝ ամսական շուրջ 300 ժամ էքսկուրսիաներ են իրականացնում:
  • Մենք ունենք շուրջ 30 բարձրակարգ տրանսպորտային միջոցներ, որոնց միջին տարիքը 4-5 է:
  • Մեր էքսկուրսիաների ընթացքում բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը տրամադրում ենք անվճար, որպեսզի դուք հերթ չկանգնեք եւ լրացուցիչ գումար չծախսեք:
  • Մեր տրանսպորտային միջոցները համալրված են կոնդիցիոներներով, WiFi ինտերնետով, GPS համակարգերով:
  • Մեր էքսկուրսիաների ընթացքում համտեսների եւ ցուցադրությունների համար որեւէ լրացուցիչ գումարներ չեք վճարում:
  • Մեր տրանսպորտային միջոցներն ամեն օր անցնում են տեխնիկական ստուգում, լվացվում եւ մաքրվում են հատուկ պայմաններում:
  • Անհրաժեշտության դեպքում էքսկուրսիայից առաջ մենք մոտենում ենք Երեւանի կենտրոնում գտնվող հյուրանոցներին, որպեսզի Ձեզ ավելի հարմարավետ լինի էքսկուրսիային միանալու:

  • Մասնակցության պայմաններ

  • Էքսկուրսիաներին մասնակցելու համար նախնական ամրագրում կատարած անձիք տոմսերը պետք է ձեռք բերեն ոչ ուշ, քան էքսկուրսիան սկսվելուց 24 ժամ առաջ, հակառակ դեպքում Կատարողը կարող է առանց նախազգուշացման ամրագրումը չեղյալ համարել:

  • Եթե էքսկուրսիայի տոմս ունեցողը հրաժարվում է էքսկուրսիայի մասնակցությունից այդ մասին առնվազն 24 ժամ առաջ տեղյակ պահելով Կատարողին, ապա նրան վերադարձվում է տոմսի արժեքն ամբողջությամբ: Եթե տոմս ունեցողը հրաժարվում է էքսկուրսիայի մասնակցությունից մինչ էքսկուրսիայի սկսվելը 24 ժամվա ընթացքում, ապա նրան վերադարձվում է տոմսի արժեքի 50%-ը, իսկ էքսկուրսիան սկսվելուց հետո հրաժարվելու դեպքում՝ տոմսի արժեքից որեւէ գումար չի վերադարձվում:

  • Էքսկուրսիայի ձեռք բերված տոմսը առանց տուգանքի կարելի է փոխարինել մեկ այլ տոմսով՝ (վերջինիս առկայության դեպքում) այդ մասին առնվազն 24 ժամ առաջ տեղյակ պահելով Կատարողին: Հակառակ դեպքում տոմսերի փոխարինումն իրականացվում է (առկայության դեպքում) վերադարձված տոմսի համար 20% տուգանք կիրառելով:

  • Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անկանխատեսելի իրավիճակների դեպքում, անվտանգության նկատառումներից ելնելով, Կատարողն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղյալ համարել էքսկուրսիան:
  • 2002 - 2018, © "Հյուր Սերվիս" ՍՊԸ;    Էջը թարմացվել է 25.07.2018