|
|
 |
ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ |
|
Երեւանի Կոնյակի գործարանը 1887 թվականին կառուցել է վաճառական Ներսես Թահիրյանը` Հին Էրիվան ամրոցի վայրում: 1899 թվականին գործարանը գնում է ռուս արդյունաբերող Նիկոլայ Շուստովը: 1900 թվականին Փարիզյան ցուցահանդեսում Շուստովի արտադրանքը ստանում է "Գրան-պրի" մրցանակ: Բարձր որակական հատկանիշների շնորհիվ Շուստովին թույլատրում են շշերի վրա գրել կոնյակ, այլ ոչ թե բրենդի: Հայկական կոնյակը մեծ ճանաչում ունեցավ 1913 թվականին, երբ "Շուստով եւ որդիներ" ընկերությունը սկսեց մատակարարել իր արտադրանքը ռուսական կայսերական արքունիքին:
Երեւանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ կոնյակները ինքնին լեգենդ են` իրենց մեջ ամփոփելով Հայաստանի ոգին, պատմամշակութային ժառանգությունը եւ հայ վարպետների հմտությունը:
Հրավիրում ենք Ձեզ ծանոթանալ հայկական լեգենդար ԱՐԱՐԱՏ կոնյակի պատմությանը, ականատես լինել կոնյակի արտադրման փուլերին եւ համտեսել տարբեր տեսակի հայկական "ԱՐԱՐԱՏ" կոնյակների անկրկնելի համն ու բույրը` հենց աղբյուրից:
"Հյուր սերվիս" ընկերությունն առաջարկում է մասնակցել էքսկուրսիայի Երեւանի կոնյակի գործարանում, որի ընթացքում դուք
- կլինեք գործարանի թանգարանում եւ կծանոթանաք կոնյակի լեգենդին, կտեսնեք հնագույն հայկական տակառները, կիմանաք ինչպիսին են եղել հայկական կոնյակները 100-120 տարի առաջ, ովքեր են խմել հայկական կոնյակ, ինչ մեդալներ են զարդարում ԱՐԱՐԱՏ լեգենդը:
- կշրջեք հնեցման արտադրամասում եւ կտեսնեք, թե ինչպես են պահպանվում կոնյակները, կիմանաք թե ովքեր ունեն իրենց անվանական տակառները եւ կվայելեք արտադրամասի անկրկնելի բույրը:
- համտեսի սրահում կանցկացնեք անմոռանալի ժամանակ` վայելելով նրբահամ կոնյակներ:
Էքսկուրսիաներն իրականացվում են բոլոր օրերին: Տոմսեր կարող եք ձեռք բերել մեր գրասենյակներում.
Տարբերակ 1 Շրջայց և երկու կոնյակների համտես ("3 աստղ", "Ախթամար"): Տոմսի արժեքը 4500 դրամ է:
Տարբերակ 2 Շրջայց և երեք կոնյակների համտես ("Ախթամար", "Նաիրի", "Դվին"): Տոմսի արժեքը 10.000 դրամ է:
Էքսկուրսիայի համար տրանսպորտային միջոցներ տրամադրելու դեպքում գործում են հետեւյալ գները.
մինչեւ 3 անձ |
4-7 անձ |
8-19 անձ |
20-35 անձ |
36-49 անձ |
6 000 AMD |
10 000 AMD |
16 000 AMD |
27 000 AMD |
43 000 AMD |
|
ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ |
Թանգարան |
Հնեցում |
Համտես |
|
|
 |
ԼԵԳԵՆԴԱՐ "ԱՐԱՐԱՏ" ԿՈՆՅԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ |
Գործարանի պատմությունը |
Նշանավոր մարդիկ եւ մեր կոնյակը |
Կոնյակի տեսակները |
|
|
 |
|